Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 26 հունիսի 2013

Ասպարեզում մարզպետներն են

Առիթը ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքներն են. «Երբ «ավելորդ» ծիրանից ազատվելու համար պետք է… ծառերը կտրել» («Իրավունք- հետաքննություն»), «Սերմացու գողացող մկները» («Ժողովուրդ»), «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» («ՀԱ»), «Մարզպետը հնարավորություններ չունի՞» («ՀԺ»), «Արդյոք մարզը մարզպետի օֆշորը չէ՞» («Հրապարակ»):
Վերահսկիչ պալատի հաշվետվության թեմա. «Իշխան Զաքարյանի նկատմամբ ներիշխանական դժգոհություն է հասունանում» («Ժամանակ»), «Հենց այսպես էլ զարգանում ենք» («Ժողովուրդ»), «Վերահսկիչ պալատը վերցրեց ու բոլորիս սևացրեց» («ՀԱ»):
«Առավոտի» ունեցած տեղեկություններով վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 100 հազար դոլար գումար է «ներդրվել» վարչապետի օֆշորային սկանդալի թեման «տաք» պահելու համար»: Այսօրվա որոշ հրապարակումներից ևս «տաքություն» է փչում:
«Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ու Ազատ առևտրի գոտու մասին պայմանագի՞ր, թե՞ Մաքսային միությանը անդամակցություն» հարցադրումը «հանգիստ չի տվել» «Հայկական ժամանակին» («Բարի գալուստ «ապահով գուբերնիա», «Սերժի գործերը խառն են») և «Օրակարգին» («Մտավախություններ՝ Վիլնյուսից առաջ», «Իրանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին»), որը մի այլ հոդվածում էլ «բռնել-որոշել» է, թե իբր «երկրի իշխանությունները հնարավոր կոլապսը կանխելու համար քաջալերում են արտագաղթը»:
«Ազգը» «Հայաստանում օտարերկրյա ներդրումները պակասել են» հրապարակման մեջ նշել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին համարժեք «խոշոր ներդրումային ծրագիր Հայաստանում ուղղակի չկա» և կարծիք հայտնել, որ այն պետք է «գոնե արհեստական խոչընդոտների չհանդիպի»: «Ժամանակը» վկայակոչել է ԱՄՀ նոր հետազոտությունը ԽՍՀՄ երկրներում ստվերային տնտեսության չափերի վերաբերյալ՝ «ՀՀ տնտեսական ստվերն առաջատար է»: Մի այլ հրապարակման մեջ («ՀՀ կառավարության համար գիտությունը Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած մի բեռ է») թերթը ներկայացրել է ֆիզիկոս Արամ Մանասելյանի տեսակետները գիտության թերֆինանսավորման պատճառների վերաբերյալ:
«Օրակարգը» հայտարարել է, որ այս տարվա առաջին եռամսյակում «ֆինանսական համակարգում ամենից շահութաբերը բանկերը չեն» («Փողը փոխում է նախընտրությունները»): Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելու մասին ԿԲ-ի խորհրդի որոշմանը և նշել, թե իբր «կենտրոնական բանկն ապակողմնորոշում է ֆինանսական շուկայի մասնակիցներին» («Մի հանձնարարականի պատմություն»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ