Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 27 հունիսի 2013

Քննադատություն և առաջարկներ

«Օրակարգը» տեղեկացրել է, որ Ֆինանսների նախարարությունը կառավարության այսօրվա նիստի հաստատմանն է ներկայացրել «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգը («Հարկել առանց խտրականության»): Նիստի օրակարգում ընդգրկված հարցերին արձագանքել են նաև «Ժողովուրդը», «Հայոց աշխարհը» և «Հայկական ժամանակը»:
«Առավոտը» ներկայացրել է «ՎՊ-ի հաշվետվության» և «օֆշորային սկանդալի» մասին ԱԱԽ քարտուղարի տեսակետները («Արթուր Բաղդասարյանը Տիգրան Սարգսյանին չհավատալու հիմքեր չունի»): Մի այլ հրապարակման մեջ թերթը «168 ժամի» («Այս լուռ հակամարտությունը դեռևս շատ ջուր է քաղելու») և «Ժամանակի» («Ժամանակավոր արձակուրդ») հետ միասին անդրադարձել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խորհրդարանական Աղվան Վարդանյանի արտահայտած տեսակետներին («Բոլորը սպասում են Հայաստանի նախագահի խոսքին»): «168 ժամի» հետ զրույցում նույն խնդիրների կապակցությամբ արտահայտվել է նաև ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը. («Վարչապետն ինչ-որ մարդ չէ, որ հարձակվենք, սկսենք պահանջներ ներկայացնել») և, միաժամանակ, խորհուրդ տվել «սպասել իրավական գնահատականին»:
«Օրակարգը» գրել է, որ ՀԾԿՀ-ն «տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը»: «Հրապարակը» անդրադարձել է ուսուցիչների վերապատրաստման նպատակով ֆինանսական միջոցներ չհատկացնելու վերաբերյալ Անահիտ Բախշյանի գնահատականներին, «168 ժամը»՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հետ կապված բացահայտումներին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ