Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 29 հունիսի 2013

Ուղղակի և անուղղակի գնահատականներ

«168 ժամում» անդրադառնալով Կառավարության հավանությանն արժանացած «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգին, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը տարբերակված գույքահարկի սահմանումը որակել է «միանգամայն ճիշտ որոշում», նաև հավելել, թե դա «ոչ միայն բնակելի, այլև արտադրական տարածքների դեպքում պետք է գործի»:
«Ժամանակը» ներկայացրել է «սեփական տեղեկությունները» «ՎՊ-ի հաշվետվությունից հետո… ստեղծված իրավիճակի մասին»: Երկու այլ հրապարակումներում թերթն անդրադարձել է «ռուսական գազի» թեմային («Գազպրոմի առաջարկած գազի գինը վաղուց շուկայական չէ. քաղաքական է», «Հայռուսգազարդի» պարադոքսը. ինչպես մեծացնել շահույթն ու վնաս ցույց տալ), որին «միացել են» «168 ժամը» («Ինչպես «Գազպրոմը» հերթական անգամ «ծակեց» ՀՀ իշխանություններին»), «Գոլոս Արմենիին», որի հետ զրույցում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ «Մաքսային միությանը անդամակցումը կնշանակի գազի և ուրանի գնի իջեցում», և «Առավոտը», որը ներկայացրել է ֆիզիկոս Համլետ Կարայանի պարզաբանումները, թե Հայաստանում «էներգետիկ ինչ այլընտրանքներ կան»:
«Հայոց աշխարհը» մտահոգություն է հայտնել, որ «Գնաճի ճնշումը մեծանում է նույնիսկ առանց էներգակիրների թանկացման»: «168 ժամը» իր հանգույն արձագանքել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակության՝ գյուղնախարարությունում ընդունելության հաղորդագրությանը («Ինչպե՞ս են ՀՀ պաշտոնյաները շոկի մատնում ԱՄՀ ներկայացուցիչներին»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ