Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 3 հուլիսի 2013

Խոսուն վերնագրերի շքերթը

Այդ վերնագրերն ստեղծվել են ՎՊ հաշվետվության քննարկման ընթացքում՝ «Խնդիրները շատ ավելի խորքային են» («ՀՀ»), «Հիմա նախարարներից իրականությո՞ւն, թե՞ միայն ինքնարդարացում սպասենք» («Իրավունք»), «Ո՞ւմ գրպանն են մտնում պետմիջոցները» («Ժամանակ»), «Իշխան Զաքարյանը հայկական աշխարհի սրբերից չէ» («Առավոտ»), «ՎՊ գնահատականները նորություն չէին» («Ժողովուրդ»), «Ցելոֆանը պոչանքից վտանգավո՞ր է» («ՀԺ»), «ՎՊ հաշվետվությունում չկան խորքային վերլուծություններ» («ՀԱ»), «ՎՊ հաշվետվությամբ զբաղվում է գլխավոր դատախազությունը» («ՌԱ») և այլն:
Օֆշորի թեմային նոր թափ է հաղորդել Կիպրոսի դատախազը կամ նրա ասածի յուրովի ընկալումը՝ «Առավոտ», «Հրապարակ», «Ժողովուրդ»…
«Օրակարգը» ներկայացրել է մանրամասներ կառավարության կողմից 2010թ. հաստատված ՀՀ էլեկտրոնային հասարակության ձևավորման 2010-2012թթ. հայեցակարգի իրականացման գործընթացների վերաբերյալ և հանգել եզրակացության, թե՝ «Տապալվեց հավակնոտ ծրագիր»: Գրեթե նույնպիսի «հավակնոտ» մեկ այլ խորագրով հոդվածում («Վերջին $84 մլն-ը») թերթը (նաև «Ժամանակը») մեկնաբանել է Հայաստանին օրերս ԱՄՀ-ի հատկացրած վարկային տրանշը և նշել միջազգային կառույցի եռամյա վարկային ծրագրերի եզրափակման մասին:
«Հայոց աշխարհը» արձագանքել է ցանցավանդակային ճանապարհով Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների վերարտադրության կազմակերպման պիլոտային ծրագրին՝ «Արժե՞ արդյոք նման ռիսկային քայլի դիմել»: «Ժողովուրդը» անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպմանը («Օրենքները կան, պարզապես կիրառել է պետք»), «Օրակարգը» հավելել է, թե ավանդների աճի պայմաններում «բանկերը զսպում են վարկավորումը» («Խնայում են բոլորը»), «Ժամանակը»՝ «եզրափակել» «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր Աշխեն-Վալերի Գործունյանի «խոսքով», թե՝ «Օտարերկրյա գործարարները գիտեն՝ Հայաստանում ներդրում անելը վտանգավոր է»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ