Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 9 հուլիսի 2013

Հայտարարությունների շրջանակ

«Ազգում» հրապարակված ծավալուն հոդվածում («Պետբյուջեի ծախսերի կեսից ավելին կենսաթոշակներն ու աշխատավարձերն են») ներկայացվել են պետական բյուջեի ծախսերը ըստ ոլորտների, նշվել, որ դրանք «հիմնականում ծառայում են իրենց նպատակներին», և «մնում է միայն ավելի ուշադիր լինել ռիսկային ոլորտներում կատարվող ծախսերի նկատմամբ», որպեսզի «դժվարությամբ հավաքվող հարկային եկամուտները չփոշիացվեն»: «Հրապարակը» («Ի՞նչ եք անընդհատ փորում, փորում, փորում՝ ձուն մաքուր է») և «Առավոտը» («Չպետք է անտեսենք տնտեսվարողի շահը») ներկայացրել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի դիտարկումները ՎՊ-ի «աղմկահարույց հաշվետվության» վերաբերյալ: «Ժամանակը» թեման արծարծել է «Իշխանությունը չի՞ ուզում օրենքով սահմանափակել ՎՊ-ին» հրապարակման մեջ, «Ժողովուրդը»՝ իր հանգույն ներկայացրել «հունիսի 29-ին Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության մի քանի ուշագրավ նրբություններ» («Ո՞վ է խաբել Սերժ Սարգսյանին»):
«Առավոտի» հետ զրույցում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը հայտարարել է, թե «Մաքսային միությունը կամ կքանդվի, կամ կփոփոխվի»: «Ժամանակը» գրել է, թե իբր «իշխանական համակարգում տարիներ շարունակ գոյություն ունեցող հակամարտությունը…կարծես թե գնալով ավելի է սրվում» («Տիգրան և Սերժ Սարգսյանների փորձության ժամը»): «Հայոց աշխարհի» հետ «վարչապետի պաշտոնի շուրջ» զրուցել է ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը («Օրը կգա, բարին՝ հետը»), «Ժողովուրդը» փոխանցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի դիտարկումները «տեղի ունեցող լրջագույն քաղաքական իրադարձությունների վերաբերյալ՝ «ԲՀԿ-ն քաղաքական կրկեսների չի մասնակցում»:
«Ժողովուրդը» գրել է, թե «Գազալցակայաններում գազը 40 տոկոսով է թանկացել»: Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձին անդրադարձել են «Հայկական ժամանակը» («Դոտացիա կամ գործադո՞ւլ») և «Հայոց աշխարհը» («Մեր թանկագին կյանք ապրուստիչը»), որը մի այլ հրապարակման մեջ էլ արձագանքել է «արժութային շուկայում դոլարային ճնշման ուժեղացման» իրողությանը («Կենտրոնական բանկը փորձում է կասեցնել դոլարի թուլացումը»):
«Իրավունքը» մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նոր կարգին անդրադարձել է «Ավտոկայանատեղիների բիզնեսի «ստվերային» մտահոգությունները» հոդվածում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ