Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 10 հուլիսի 2013

Խոսուն խորագրերի խորհուրդը

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013թ. արդյունքներին իր անդրադարձը «Հայոց աշխարհը» խորագրել է «Ինչու հայաստանցիները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ»: «Հավակնոտ» վերնագրերի տակ ցավոտ թեման «քննության են առել» նաև «Ժողովուրդը» («Կոռումպացված Հայաստան») և «Ազգը» («Դատական, ոստիկանական և առողջապահական համակարգերն ամենակոռումպացվածն են»): «Հայկական ժամանակը» անդրադարձել է 2013թ. առաջին հինգ ամիսների ընթացքում բյուջեի կատարողականի վերաբերյալ անցած շաբաթ ֆինանսների նախարարության հրապարակած տեղեկատվոությանը՝ «Հավելուրդ ապագայի հաշվին»: «Բյուջեն կրկին թերակատարվում է. գործադիրը շարունակում է զսպել պահանջարկը», հավելել է «Օրակարգը»: «Իրավունքը» անդրադարձել է գյուղմթերքի թանկացման հիմնահարցին («Գյուղնախարարի բարձր բերքի տարօրինակ հետևանքները»): Մի այլ հրապարակման մեջ թերթը հայտարարել է, թե հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի թանկացումներին հաջորդած «թանկացումների շարանը… ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում» («Գազալցակայանները գերշահույթներն են ավելացրել»), որին «միացել են» «Հայոց աշխարհը» («Ո՞վ պետք է զսպի գազալցակայանների տերերի ախորժակը») և «Օրակարգը» («Սեղմել մինչև 40 դրամ. գազի թանկացումը ԱԳԼՃԿ-ներում հիմնավորված չէ»):
«Ժողովուրդը» արձագանքել է կառավարության պաշտոնական կայքէջի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնում կատարված փոփոխությանը: Թեման արծարծել է նաև «Հայկական ժամանակը», որը մի այլ հոդվածում, «միանալով» «Հրապարակի», «Օրակարգի» և «Հայոց աշխարհի» հրապարակումներին, հայտարարել է՝ «Հանրային տրանսպորտը կթանկանա»: «Ժամանակը» անդրադարձել է անցած շաբաթ կառավարության կողմից հաստատված՝ «հաջորդ երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին» և գրել, թե «Գիտության ֆինանսավորման էական աճ չի նախատեսվում նաև 2014-2016թթ.-ին»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ