Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 11 հուլիսի 2013

Գինու և եվրոպական շուկայի աղերսները

Լրատվամիջոցների զգալի մասը անդրադարձել է կառավարության երեկվա նիստում քննարկված մի շարք հրատապ հիմնախնդիրներին և որոշումներին. «Հայաստանի Հանրապետություն», «Հայկական ժամանակ», «Ժամանակ»: «Առավոտի» հետ զրույցում «Խաղողի հումքից ոգելից խմիչքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու որոշումը վիճարկել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, թե իբր՝ «Կառավարության որոշումը նպաստում է գինու կեղծարարությանը»: Գինու թեման արծարծել են նաև «Ազգը» («Հայկական գինին և եվրոպական շուկան») և «Օրակարգը» («Գինու արտադրությունն աճել է, կոնյակինը՝ ընկել»):
«Ազգը» («Հույսով Հայաստան եկած Ընդլայնման հանձնակատարը») և «Առավոտը» («ԵՄ հանձնակատարը «ապառնաց» դատի տալ Հայաստանին» և «ԵՄ-ն Հայաստանի առջև ընտրության հարց չի դնում») անդրադարձել են քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Շտեֆան Ֆյուլեի հանդիպման մանրամասներին և ԵՄ պաշտոնյայի դիտարկումներին:
«Ժամանակը» ՎՊ-ի «աղմկահարույց բացահայտումների» թեման շարունակել է «տարտղնել» ՀՅԴ խորհրդարանական Արծվիկ Մինասյանի հետ զրույցում՝ «Ինչո՞ւ է Իշխան Զաքարյանը զգուշանում մեկնաբանություններ և բացատրություններ տալուց», «Հրապարակը»՝ «քննության առել» ՎՊ-ի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հետ կապված «սեփական տեղեկությունները»: «Օրակարգը», «Ժամանակը», «Հայոց աշխարհը» և «Ժողովուրդը» անդրադարձել են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արած հայտարարությանը, թե իբր «վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը», և հարակից «կոշտ դիտարկումներին»: «Հայկական ժամանակը» «գազի թեմայով» զրուցել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ («Ի՞նչ ենք տալու ռուսներին»), «Ժամանակը»՝ արձագանքել 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի գերակայություններից մեկին՝ «Պետծառայողների աշխատավարձը 2014-ին կաճի 40%, 2015-ին՝ 10%, 2016-ին՝ 13,6%»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ