Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 13 հուլիսի 2013

Համագործակցությունը՝ ուղիղ ճանապարհ

«Հայաստանի Հանրապետությունը» լրագրողների հետ երեկվա հանդիպման ընթացքում Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանի՝ դեղագործության զարգացման ու հեռանկարների վերաբերյալ գնահատականներին անդրադարձում նշել է, որ «պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կայանում է» («Դեղագործությունը՝ հեռանկարային ոլորտ»): «168 ժամը» («Դեղարտադրություն. մրցակցությունը թե´ դրսում, թե´ ներսում») հավելել է ոլորտի ներկայացուցիչների տեսակետը, որ բնագավառի «առավել մեծ տեմպերով» զարգացմանը նպաստելու ճանապարհը որակի սերտիֆիկացման համակարգերի ներդրումն է, ինչը նախատեսված է կառավարության որոշմամբ:
«Հայոց աշխարհը» գրել է, որ «Բյուջեի եկամուտները առաջ են անցել ծախսերից», ինչը որակել է «Հայաստանի համար աննախադեպ մի վիճակ», նաև առաջարկել «ժամանակավոր ազատ միջոցները» «ուղղել տնտեսություն»: «Հայկական ժամանակը» Արարատի մարզում դիզելային վառելիքի անհամաչափ բաշխման «չարչրկվող թեմային» իր արձագանքը խորագրել է «Ձերբակալել բոլորին»: «Ազգը» և «Նովոյե վրեմյան» շարունակել են ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ իբր «վարչապետ-դաշնակցություն» համակարտության մասին հայտարարության «քննարկումը», «Առավոտը»՝ փորձել «վերծանել» «Օֆշորային սկանդալի քաղաքական «աստառը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ