Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 17 հուլիսի 2013

Ազատ տնտեսական գոտին կգործարկվի

«Օրակարգը», անդրադառնալով կառավարության առաջիկա նիստի հաստատմանը Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշման նախագծի մանրամասներին, նշել է, որ «օգոստոսից… Հայաստանում ազատ տնտեսական գոտի է գործարկվելու»: «Ազգի» հետ զրույցում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում ընգրկված միջոցառումները, նշել է, որ «առաջիկա տարիներին նախատեսված քայլերը աննախադեպ կլինեն», մասնավորապես՝ «եկող տարի կենսաթոշակները կբարձրանան 20, աշխատավարձը՝ 85 տոկոսով»: «Շվեյցարիան Հայաստանում 30 մլն դոլարի ծրագիր կիրականացնի», գրել է «Օրակարգը» և հավելել, որ առաջիկա 4 տարիների ներդրումներն ընդգրկելու են «տնտեսական զարգացման, զբաղվածության, կառավարման, հանրային ծառայությունների, անվտանգության և պաշտպանության ոլորտները»: Մի այլ հրապարակման մեջ թերթը հավելել է, որ «ընթացիկ տարվա վեց ամիսներին Հայաստանի արտաքին պարտքը կրճատվել է 4,5%-ով» («Փակվել փոխարժեքի հաշվին»):
«Հայկական ժամանակը» փորձել է «սեփական մանրադիտակի տակ» դիտարկել վերջին 4-5 տարիների ընթացքում բյուջեի եկամտային մասի կրկնապատկման վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, «Ժողովուրդը»՝ արձագանքել ու «կասկածի տակ առել» պետբյուջեի միջոցների օգտագործման արդյունավետությունը՝ մի այլ հոդվածում հընթացս «իրար կապելով» թանկացումների թեման ու արտագաղթը («Թանկացումները նպաստում են արտագաղթի աճին»):
«Առավոտը» զրուցել է Էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության վարչության պետ Լևոն Խալիկյանի հետ («Գագիկ Ծառուկյանի գազալցակայանների աշխատանքները կկասեցվե՞ն. Էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է տուգանել և կասեցնել առանց բաշխիչ աշտարակների գազալցակայանները»): «Չարչրկվող գազի թեման» արծարծել է նաև «Իրավունքը»՝ անդրադառնալով ՏՄՊՊ հանձնաժողովի ուսումնասիրության որոշ մանրամասներին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ