Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 18 հուլիսի 2013

Արդյունավետ համագործակցությունը՝ առաջնահերթություն

«Գոլոս Արմենիին» անդրադարձել է «Քենդլ» ծրագրի իրականցման ուղղությամբ գործընթացներին: «Օրակարգը» նշել է, որ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Հայաստանում «ֆինանսներ տնտեսական զարգացման համար» քառամյա ծրագրի իրականացման նպատակը «ֆինանսական ավելի լայն գործիքակազմի ձևավորման» խթանումն է և տնտեսության զարգացման ոլորտում «վարկային և ներդրումային ռիսկերի նվազեցումը»: «Հայկական ժամանակը» հոդվածներից մեկում անդրադարձել է կառավարության այսօրվա օրակարգում ներառված՝ «ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները» հաստատելու մասին որոշման նախագծին, մյուսում՝ հայտարարել, թե իբր Արմավիրի մարզպետարանում «Դիզվառելիք ասում՝ «պեչտոպ» են տալիս»: «168 ժամը» վերստին «թարմացրել» է «Հայկական ավիաուղիների» հիմնախնդիրները, ինչպես նաև Քաղավիացիայի՝ թերթին փոխանցած տեղեկությունը սպասվող մրցույթի մասնակիցների վերաբերյալ՝ «Ով կտիրանա հայկական օդին. բուն հավակնորդները երեք ընկերություններ են»:
«Ժամանակը» շարունակել է Չինաստանում կայացած «Շանհայ էքսպո 2010» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով կառավարության կողմից հատկացված գումարի անարդյունավետ օգտագործման վերաբերյալ իր «հետաքննությունը»:
«Որն էր զովացուցիչ ջրերի և գարեջրի թանկացման պատճառը», հարցրել է «Հայոց աշխարհը»՝ անդրադառնալով գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագների կիրառումից հետո սպառման ոլորտում ստեղծված իրավիճակին: «Օրակարգը» հավելել է, որ ըստ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսման՝ 2013թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի՝ տարեվերջին կազմելով 5%:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ