Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 19 հուլիսի 2013

Ներդրումների իրականացման ճանապարհին

Կառավարության երեկվա նիստի օրակարգային հարցերին մամուլն անդրադարձել է «տպավորիչ» խորագրեր կրող հրապարակումներով. «Նոր ներդրումային ծրագրեր արդյունաբերության, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում» («Ազգ»), «Հայաստանում կստեղծվի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոն» («Օրակարգ»), «Գործադիրը սահմանել է սահմանային անցման կետերում օտարերկրացիներին պահելու հատուկ կացարանների կարգը» («Հայացք») և այլն:
«Ժամանակը» և «Առավոտը» արձագանքել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ազատամարտիկների հանդիպմանը և վերջիններիս՝ սոցիալական ու ֆինանսական հիմնախնդիրնեիին:
«Վարչապետի ստորագրությունը կիպրոսյան փաստաթղթում չկա», «Հայաստանի Հանրապետությունը» փոխանցել է վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի հայտարարությունը, որին «համապատասխան երանգավորումներով» անդրադարձել են նաև «Հայացքը» («Կառավարությունից օֆշորային սկանդալի վերաբերյալ նոր նյութեր են ուղարկել դատախազություն»), «Հայկական ժամանակը» («Գաղտնիք ենք ստացել»), «Ժողովուրդը» («Օֆշորի հետքերով») և «Առավոտը» («Ի՞նչ կապ ունեն օֆշորային սկանդալն ու Ասոցացման համաձայնագիրը»):
Երևանի ներքաղաքային հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը «Հայկական ժամանակը» որակել է «հերթական անկապ թանկացում» և հակադարձել՝ «Կարող էին և չթանկացնել»: Թեման արծարծել են նաև «Ժամանակը», «Օրակարգը», «Հայացքը», իսկ «Առավոտը» ներկայացրել է Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանի «ջղայն» հայտարարությունը, թե՝ «Կառավարությունը պետք է պատասխան տա իր ստախոսության համար»: «Իրավունքը» նկատել է, որ չի կատարվել ՀՀ կառավարության նախկին մի որոշումը, ըստ որի «2011թ. ապրիլի 1-ից հետո այլևս չպետք է ունենայինք և ոչ մի մեխանիկական գազալցակայան» («Եվ կրկին խոստանում են ապօրինի գազալցակայանները փակել»):
«Օրակարգը» տեղեկացրել է, որ «ՊԵԿ-ը հարկ վճարողների սպասարկման կետեր է ստեղծում փոստային բաժանմունքներում», «Ժողովուրդը»՝ հավելել, որ ԱԳՆ-ը «կտեղափոխվի Կառավարական 2-րդ մասնաշենք, մինչև նախարարության նոր շենքի կառուցումը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ