Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 20 հուլիսի 2013

Գովելի և մտահոգիչ ցուցանիշներ

«Ազգը» Հայաստանի տնտեսական վիճակի մասին երեկվա ասուլիսում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի անդրադարձը մեկնաբանել է «2,5-3 տոկոսից ավելի տնտեսական աճը չափազանց գովելի է Հայաստանի համար», ԱՎԾ-ի՝ 2013-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների հրապարակումը՝ «Հունիսին՝ տնտեսական ակտիվության աճ» հոդվածներում: «Հայոց աշխարհը», «Նովոյե վրեմյան» և «Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել են մանրամասներ «Լույս» հիմնադրամի 2013-2014 ուս. տարվա կրթաթոշակառուների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումից: «Առավոտը» արձագանքել է դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիության պահպանման նպատակով իրականացվող գործընթացներին. «Դեղի գրանցումը կարող է նաև մերժվել, եթե դրա անվտանգության, որակի մասին չկան գիտականորեն հիմնավորված բավարար տվյալներ»:
«168 ժամը» ոչ միայն փորձել է պարզել, թե «ինչ կշահի կամ կկորցնի Հայաստանը՝ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը» («Կա´մ… կա´մ: Ե´վ… ե´վ: Իսկ գուցե՝ Ո´չ… Ո՞չ»), այլև երկու այլ հրապարակումներում գրել, որ արդյունահանման մեկնարկից հետո «Ամուլսարի ոսկու պաշարները հայտնաբերած» «Գեոթիմ» ՓԲԸ-ն «կդառնա Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը» և թե՝ Երևան քաղաքում «միկրոավտոբուսների ուղեվարձի իրական ինքնարժեքը 90 դրամ է»:
Հայաստանը ծերանում է և ժողովրդագրական խնդիրները դառնում են ազգային անվտանգության խնդիր, ահազանգում է «Գոլոս Արմենիին», անհրաժեշտ համարելով իրականացնել ազգային պետական ծրագիր: Ներկայումս իրականացվող քաղաքականությունը թերթը համարում է անբավարար, աշխատանք չունեցող կանանց երեխայի խնամքի նպաստ չվճարելը՝ խտրականություն («Ժողովրդագրություն, կամ ով ում չի սիրում»):
Մեկ այլ հրապարակմամբ թերթն անդրադարձել է Արագածոտնի մարզպետի հրամանով աշխատանքից ազատված մարզպետարանի աշխատակից Վարդան Մարգարյանի ոդիսականին, ով ՀՀ վարչապետին ուղղված նամակում կոչ է անում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ղեկավարությունը հաճախ առաջնորդվում է ոչ թե աշխատանքային օրենսդրությամբ, այլ անձնական պատվամոլությամբ, և այս երևույթի դեմ պետք է պայքարել («Մի՞թե ղեկավարը միշտ ճշմարիտ է»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ