Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 23 հուլիսի 2013

Վարչապետի գրավիչ պաշտոնը

Խորհրդարանի նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի արտահայտած այն միտքը, թե առաջիկա տարիների ներքաղաքական իրադարձությունները զարգանալու են վարչապետի պաշտոնի համար մղվող պայքարում, «Գոլոս Արմենիին» դրդել է մի ամբողջ հոդված նվիրել խնդրո առարկային: Թվարկելով վարչապետի դեմ սանձազերծված զանգվածային հարձակումները և մատնանշելով դրանց բացահայտ և սքողված հեղինակներին, թերթը եզրակացնում է, որ այդ «գրոհները» հետ են մղված: Ավելին, վարչապետը «մի քանի հաջող հակահարձակում է իրականացրել» և նկատելիորեն ամրապնդել իր դիրքը:
Միանգամայն այլ կարծիքի է «ՀԺ»-ն: Ազգային վիճծառայության արձանագրած գնաճի տեմպը, որն ավելի մեծ է, քան միջին ամսական աշխատավարձի աճը, թերթին հիմք է տվել կանխատեսելու, որ գնաճի ցուցանիշն ավելի է մեծանալու, ինչն իբր հանգեցնելու է կառավարության հրաժարականին:
Հիշեցնելով, որ սեփականաշնորհում անցկացնելու ժամանակ Հայաստանի իշխանությունը մի շարք սխալներ է գործել, «Գոլոս Արմենիին» ազդարարում է, որ այժմ երկրում «սկսվում է դասակարգային պայքար արտադրության միջոցների անարդյունավետ սեփականատերերի հետ». նկատի է առնվում սեփականության արդյունավետ օգտագործմանը միտված կառավարության որոշման նախագիծը: Ուշագրավ հետևություն է անում «Իրավունքը». «Բայց չէ՞ որ «Արմավիան» ամենևին էլ սնանկ չէ»:
Մինչ «Ժողովուրդի» «լավատեղյակ աղբյուրները փոխանցում են», որ իբր ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծվելիք ճարտարապետության կոմիտեն ղեկավարելու է Նարեկ Սարգսյանը, «Գոլոսն» իր փորձագետ-հեղինակների խոսքով բնութագրում է մեզանում իշխող «նեոֆեոդալիզմի դարաշրջանի ճարտարապետությունը»:
«Ազգը» ներկայացրել է Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում նախատեսված արտոնությունները, նաև ընդգծել, որ «որևէ ընկերության կողմից ազատ տնտեսական գոտին չի կարող դիտարկվել հարկերից խուսափելու հնարավորություն»: «Հայոց աշխարհը» տեղեկացրել է, որ ըստ ԱՎԾ վիճակագրական տվյալների ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը նվազել է: Թեման արծարծել է նաև «Օրակարգը» («Տնտեսությունն արգելակում է»), որը մի այլ հրապարակման մեջ էլ նշել է, որ «ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 120 մլն դոլարի վարկային միջոցներ», քանի որ ըստ բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի՝ «ցանկացած տնտեսական աճ, որը 2-3%-ից բարձր է, հարգանքի է արժանի»:
«Իրավունքը» արձագանքել է «Ազդակ» ակումբում լրագրողների հետ Ահարոն Ադիբեկյանի երեկվա հանդիպմանը՝ «Ոչ թե տրանսպորտի գինն է բարձր, այլ մեր աշխատավարձերն են ցածր»: Տրանսպորտի թանկացմանն անդրադարձել են նաև «Հրապարակը» («Քյասար՝ 150-ից չեք իջնում, հա՞») և «Հայկական ժամանակը» («Սոցիալական բունտ է հասունանում»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ