Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 24 հուլիսի 2013

ԲՀԿ-ն հայտնում է, որ ՀԱԿ-ը հեղաշրջում չի անելու

Այս տեղեկությունը հրապարակել է «Իրավունք հետաքննությունը»՝ վկայակոչելով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքը: Պատասխանելով թերթի այն հարցին, թե ԲՀԿ խմբակցությունը կարողացե՞լ է արդյոք միասնական որոշման հանգել «վարչապետին փոխելու հարցում», տիկին Զոհրաբյանը մի լուր էլ է հայտնել. «Անձամբ ինձ Տիգրան Սարգսյանը բացարձակապես չի հետաքրքրում…»: Պատգամավորը, որը նաև ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, մեր երկրի արտաքին քաղաքական «լրջագույն խնդիրն» է համարում այն իրողությունը, որ արտասահմանում աշխատող մեր դիվանագետները ստիպված են լինում իրենց կարևոր աշխատանքը թողնել, օդանավակայանում դիմավորել և «բուտիկներ» առաջնորդել ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի կնոջը կամ զավակին («Ժողովուրդ»):
Մեջբերելով ճանաչված սոցիոլոգի այն միտքը, թե «Հայաստանում սոցիալական բունտը քիչ հավանական է, համարյա՝ անհավանական», «Հրապարակը» տրտնջում է. «Մտածում ես՝ ինչո՞ւ: Մի՞թե գերմանացու արյունը մերից կարմիր է»: Ի դեպ, ընթերցողին ավելի տպավորիչ ներկայանալու համար «Ժողովուրդը» «բունտի թեման» և նաիրիտցիների ու ազատամարտիկների բողոքի ակցիաները «փաթեթով» է մատուցել. քիմիագործների պահանջը լուսաբանել են նաև «Առավոտը», «Հրապարակը», «ՀԺ»-ն և «Օրակարգը»:
«Ժամանակը» շարունակում է ուսումնասիրել «կառավարության կայքէջի մեկ անձից կատարվող գնումներ» բաժինը և «շատ հետաքրքիր կապեր հայտնաբերել»: Թերթը նաև «կոնֆլիկտի հասունացում» է նկատում Վեհափառի և Նավասարդ սրբազանի հարաբերություններում: Իբրև այս թեմայի փորձագետ հանդես է գալիս թատերագիր Լևոն Մութաֆյանը, ով բացի իր բուն մասնագիտությունից աչքի է ընկնում ընդարձակ հետաքրքրություններով՝ սկսած քաղաքականությունից վերջացրած հեռուստահաղորդումների գեղարվեստական արժեքով:
«Ռեսպուբլիկա Արմենիան» անդրադարձել է պետական գնումների ոլորտի հիմնախնդիրներին: «Օրակարգը» վկայակոչելով ՀԷՑ-ի 2012թ. ֆինանսական հաշվետվության մեջ նշված վնասները, գրել է, որ կազմակերպության «ֆինանսական խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են… արտադրող կայաններից ձեռք բերվող էլ.էներգիայի թանկացմամբ և սպառողների համար անփոփոխ սակագնով»: «Հայոց աշխարհը» տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ զրույցում փորձել է պարզաբանել տնտեսության ակտիվության ցուցանիշի նվազմանը նպաստող գործոնները՝ «Ո՞րն է սոցիալական լարվածության պատճառը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ