Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 25 հուլիսի 2013

Տնտեսության հարցականները

«Նորից կդառնա՞նք արդյունաբերական երկիր» հրապարակման մեջ «Ազգը» անդրադարձել է Հայաստանի արդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներին, նախորդ տարիների դժվարությունների հաղթահարման գործընթացներին, նշել, որ զարգացման «ծավալները 12 տարում աճել են գրեթե 4 անգամ», և որ սկսվել է «իրագործվել արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն»՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհով: «Հայկական ժամանակը» ընթացիկ տարվա առաջին կիսամյակի նախնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ ԱՎԾ հրապարակման իր մեկնաբանության մեջ, հակառակը, գրել է, թե «Հայաստանի տնտեսական վիճակը վատթարանում է օր-օրի» և թե իբր՝ «մեր տնտեսությունը դատապարտված է» («Աճում ենք որ ի՞նչ անենք»): Տնտեսական թեման արծարծել է նաև «Օրակարգը»:
«Հայոց աշխարհի» տեղեկությամբ այսօրվա նիստում կառավարությունը «մտադիր է երկարացնել «Նաիրիտ» ընկերության «արդիականացման համար նախկինում ամրագրված ժամկետները», ինչի առիթով թերթը եզրակացրել է՝ «Նաիրիտի ապագան շարունակում է մնալ անորոշ»: Կառավարության նիստի օրակարգին վերաբերող հրապարակումներով հանդես են եկել նաև «Հայկական ժամանակը» («Բադեն-Բադենից ձանձրացել են»), «Ժամանակը» և «Ժողովուրդը», ըստ որոնց «կասկած չկա», որ օրակարգի 21-րդ հարցը «վերաբերելու է Երևանի տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդրին»: «Տրանսպորտի ուղեվարձի» թեմայով «Հայոց աշխարհը» զրուցել է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի («Որտե՞ղ է թաքնված շան գլուխը»), «Հայկական ժամանակը»՝ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հետ («Եռքը պետք է հանդարտվի»):
«Ժողովուրդը» անդրադարձել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարների արտանետումների խնդրին («Մեծ Այրումի բնակիչների առողջությունը վտանգված է»), «Առավոտը» հավելել է «ՌուսալԱրմենալ»-ի աշխատակիցների դժգոհությունը, թե «Գլանման արտադրամասը համարվում է առողջության համար վնասակար», և «հարցը կլուծվի միայն կառավարական մակարդակով»:
«Գոլոս Արմենիի» թերթը շարունակում է քննարկել սեփականաշնորհված ձեռնարկությունների շահագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ կառավարության ձեռնարկումները, այս անգամ անդրադառնալով հնարավոր քայլերից մեկին՝ սեփականության հարկադիր օտարմանը. «Արթնացնել ծույլ գործարարին. հակառակ դեպքում կարող է ունեցվածքից զրկվեն»:
Չեխ փորձագետ Էրիկա Լարները, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ ԶԼՄ-ներում ծավալված քննարկումներին, կարծիք է հայտնել, որ «Հայաստանը իզուր է կարծում, որ Եվրամիությունը նրան դուրս կհանի մեկուսացումից», նկատի ունենալով Թուրքիայի հետ փակ սահմանը, Արցախի չլուծված հիմնախնդիրը և այլն: «Գոլոս Արմենիի» մեկ այլ զրուցակից, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով էլ «Ինտեգրացիոն ուղղության ընտրության հարցը հարկ է հետաձգել»: Թեման արծարծել է նաև «Օրակարգը» («Երբ գալիս է նոյեմբերը»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ