Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 26 հուլիսի 2013

Նոստրադամուսաբար

Վերլուծելով վերջին օրերին թափ առած քաղաքացիական շարժման ընթացքը, Վերահսկիչ պալատի զեկույցի ժամանակ «ամենակոշտ ելույթներից մեկն ունեցած» պատգամավոր, համատեղությամբ՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ազդարարում է. «այն ամենը, ինչի մասին մենք նախազգուշացրել ենք, սկսում է իրականանալ» («Առավոտ»): Այժմ ընթերցողը խուճապահար մամուլի հավաքածուներն է փորփրում պարզելու, թե էլ ինչ է «նախազգուշացրել» ԲՀԿ-ն իր գործչի շուրթերով: Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացման-էժանացման հերոսապատումն են շարադրում «Իրավունքը» («Տրանսպորտի պատմության ուշագրավ առանձնահատկությունները»), «Հրապարակը» («Այս անգամ վարչապետն ասաց՝ Տարոն, սիրուն չի»), «Օրակարգը» («Պարոն Տարոն, ինչպե՞ս ստացվեց»), «ՀԺ»-ն («Պայքարը դեռ նոր է սկսվում»), «Ժողովուրդը» («Քաղաքապետը գերադասեց իր աթոռը»):
Կառավարության երեկվա նիստի քննարկած հարցերին են անդրադարձել «ՀՀ»-ն, «Հրապարակը», «Հայացքը», «ՀԺ»-ն, «Ժամանակը»: Իր էջերից մեկում տեղեկացնելով, որ կառավարությունը որոշել է աջակցել սկսնակ գործարարներին, «Ժողովուրդը» մեկ այլ էջում հավաստում է, որ «վտանգված է փոքր և միջին բիզնեսը»:
Թոշակների վճարման վերջին երկու ամսվա խառնաշփոթը նկարագրվում է «Դելովոյ էքսպրեսի» «Կենսաթոշակային դետեկտիվ» հոդվածում: «Իրատես դե ֆակտոն» ընթերցողից սխալվելու իրավունք է ակնկալում իր հեղինակների համար՝ տպագրելով շարքի առաջին նյութը՝ «Քաղաքատնտեսական շիզոֆրենիա կամ «ԿԲ - Հայաստանի կառավարություն» տանդեմ «Currency board» ռեժիմով»: Նույն թերթը տպագրել է «Նուբարաշեն» ՔԿՀ բանտարկյալ Արմենակ Մնջոյանի նամակը ՀՀ վարչապետին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ