Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 30 հուլիսի 2013

Օդով և ցամաքով

«Ժողովուրդը» տպագրել է քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալները, թե առաջին կիսամյակում որքան մարդ է մեկնել Հայաստանից և որքանը՝ ժամանել: Այս թվերի տարբերությունը թերթին հիմք է տվել հայտարարելու, որ միայն օդով արտագաղթողները մոտ 40 հազար են: Ցամաքային ճանապարհով մեկնածների թիվը թերթը չի հրապարակել:
Մինչ այդ Երևանում բացվել է երկրի առաջին ազատ տնտեսական գոտին («ՀԺ»). նույն թերթը կասկած է հայտնում, որ ուկրաինական «Ռոշեն» ֆիրմայի արտադրանքը, որի ներմուծումը Ռուսաստան արգելվել է բենզապիրենի առկայության հետևանքով, կարգելվի նաև Հայաստանում, քանի որ այդ ընկերության ներկայացուցիչը «Մեգաֆուդ» ընկերությունն է, որը «պաշտոնապես պատկանում է ՊԵԿ նախագահի հորեղբորորդուն»: Նույնպես ազգակցական գործոնի հաշվառմամբ «Ժամանակը» հաղորդում է, որ Մխչյան գյուղի ավագանու անդամ են ՀՀ ԱԺ նախագահի հայրը և եղբայրը: Այս առնչությամբ թերթը հիշեցնում է, որ Աբրահամյանները «մի քանի անգամ օգտվել են կառավարության կողմից սուբսիդավորվող մատչելի դիզվառելիքի հատկացման ծրագրից»:
«ՀԱ»-ն քննության է առել խոշոր հարկատուների ցանկը, ինչպես նաև «Շքեղության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու առաջարկը: Հարկային հարցին ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվել «Գոլոս Արմենիին»՝ խորհուրդ տալով մեր երկրում կիրառել հարկահանության ավելի արդար համակարգ:
Ընթերցողին մտահոգվելու բավականաչափ հիմքեր է տալիս Արտ. Գեղամյանը՝ հայոց և ռուսաց լեզուներով «Իրավունք» և «Նովոյե վրեմյա» թերթերում միաժամանակ տպագրելով իր «Հայաստանի՝ Եվրոպական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է» հոդվածը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ