Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 1 օգոստոսի 2013

Համարժեք և ոչ համարժեք գնահատականներ

«Գոլոս Արմենիին» շարունակել է մտորումները անարդյունավետ սեփականատերերի արտադրական ակտիվները գործարկելու՝ կառավարության կողմից նախապատրաստվող քայլերի շուրջ. «Վերագործարկում. ինչպես ճիշտ «կախել» դամոկլեսյան սուրը անարդյունավետ սեփականատերերի վրա»:
«Հայոց աշխարհը» վկայակոչել է Ազգային վիճակագրական ծառայության դիտարկումները և նշել, որ «հուլիսին 12-ամսյա գնաճը Հայաստանում հասել է 8,5 տոկոսի»: Գնաճին և այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին իր անդրադարձը «Հայկական ժամանակը» խորագրել է «Լուռ բարձրաձայնենք», «Ժողովուրդը»՝ «123 հազար արտագաղթող տնտեսական աճի պայմաններում», «Ժամանակը» («Արտագաղթի հին չափիչները») «որոշել» թե՝ քանի որ «թվերով է առավելապես ուսումնասիրվում երևույթը», ուստի «բոլոր մակարդակներում արտագաղթի վերաբերյալ վերաբերմունքը յուրովի ոչ ադեկվատ է»:
«Ժողովուրդը» արձագանքել է Սարդարապատ համայնքի ամբուլատորիայի բացման երեկվա արարողությանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցության մանրամասներին: Մի այլ հրապարակման մեջ թերթը հայտարարել է, թե կոռուպցիայի դեմ պայքարի հարցում «վիրահատական մեթոդները չեն կիրառվում»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ