Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 2 օգոստոսի 2013

Աշնան դերը մեր կյանքում

Պարզվում է՝ այն չափազանց մեծ է: Եվ եթե «ՀԺ»-ն «կարևոր» աշուն է կանխատեսում ոչ միայն միջազգային չափանիշով («եթե Ասոցացման համաձայնագիրը չստորագրվի, Եվրոպայի հետ ՀՀ-ի հարաբերությունները կտրուկ վատանալու են»), այլև «ներիշխանական» գործընթացների առումով («… աշնանը վարչապետը պաշտոնանկ է արվելու»), ապա «Ազգը» ընդհանրապես առաջիկա աշունը «վերջին տասնամյակի ամենածանր աշունն» է համարում երկրի առջև ծառացած բոլոր խնդիրների համատեքստում: Եվ կրկին ու կրկին քաղաքական գործիչները պատասխանում են մամուլի՝ «կողմնորոշմանը» վերաբերող հարցերին՝ «Ժամանակ», «ՀԱ», «Իրավունք»:
ԶԼՄ-ներն, ինչպես միշտ, ուշադիր են եղել կառավարության երեկվա նիստի հարցերի հանդեպ՝ «Ազգ», «Իրավունք», «Հրապարակ», «Ժողովուրդ»: «Ժամանակը» և «Իրավունքը» փոխանցել են կառավարության շենքի առջև հավաքվածների բողոքը:
«Ազգն» անդրադարձել է կառավարության այս տարվա գերակա խնդիրներին՝ «Նավթի և գազի որոնումից մինչև տավարի մսի արտադրության ավելացում» (01.08.13):
«Հայկական ավիաուղիների» նախկին ղեկավարը «Ժամանակի» միջոցով կարծիք է հայտնել, որ «Հայաստանին պետք է ոչ թե մասնավոր, այլ պետական ավիաընկերություն, կամ էլ մեկ ընդհանուր՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ համատեղ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ