Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երկուշաբթի, 5 օգոստոսի 2013

Սոցիոլոգի տեսլականը

«2050թ. Հայաստանում կմնա 2 միլիոնից պակաս բնակչություն. այդ ժամանակ բոլորը և´ աշխատանք կունենան, և´ աշխատավարձերը բարձր կլինեն», - «ՀԱ»-ում մեր քաղաքացիներին «հուսադրում» է Ահարոն Ադիբեկյանը: «Գոլոս Արմենիին», ընդհակառակը, արտագաղթող Գյումրու օրինակով ներկայացնում է Շիրակի մարզի անուրախ խնդիրները, երբ «խոշոր գործարանները վայրընթաց են կատարել դեպի մանր բիզնեսը»: Այս թերթն արծարծում է այլ հրատապ հարցեր ևս՝ քննության առնելով Հայաստանի այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունը. «Վերականգնվող» արևը և «հարևանի էֆեկտը»: Թվում էր, թե Հայաստանի կողմնորոշման՝ «կամ-կամի» խնդիրը հիմնովին քննարկվել է մամուլում, բայց ահա նույն «Գոլոսը» ձայնը տալիս է Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրենին, ով իր հերթին է կոչ ուղղում մեզ՝ «Հայաստանը պետք է որոշի…»: Եվ այլն:
«Ազգը» ի մի է բերում, թե «ի՞նչ ենք արտադրել Հայաստանում տարվա առաջին կեսին. արդյունաբերությունը շարունակում է մեր տնտեսության ճյուղերից ամենաբարձր աճն արձանագրել», իսկ «ՀԱ»-ն երկրորդ եռամսյակի ընթացքում նկատում է «տնտեսական ակտիվության դանդաղում», ինչը «սկսել է անհանգստացնել կառավարությանը»:
«Հրապարակին» հետաքրքրում է ԱԺՄ կուսակցության «վերակենդանացման» խնդիրը. թերթի հարցերին պատասխանում է Վազգեն Մանուկյանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ