Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 9 օգոստոսի 2013

Մամուլի պատկերավոր մտածողությունը

Այն առավելապես դրսևորում են արձակուրդի իրենց «իրավունքից» համառորեն չօգտվող չորս օրաթերթերը: Մի՞թե պատկերավոր խոսքի օրինակներ չեն «Ժողովուրդի» «Աճ, բայց իշխանությունների գրպանում» և «Ժամանակի» «Եթե ուսման վարձավճարները չիջեցնեն, չի բացառվում, որ փոքրիկ կայծերը միանան և հրդեհ բռնկի» նյութերի վերնագրերը: Ճիշտ է, երկրորդ դեպքում առանց համապատասխան հղման օգտագործվել է ռուս բավական հայտնի բանաստեղծի «Կայծից բոց կբռնկի» թևավոր խոսքը, բայց մեր օրերում նույնիսկ բացահայտ գրագողությունը հանցանք չի համարվում, էլ ուր մնաց մի անմեղ փոխառությունը:
Փոքրաթիվ տպագիր մամուլը չի անտեսել մեր հայտնի գործիչների պատկերավոր խոսքը: «Ժողովուրդը» հարցազրույց է արել Արտակարգ իրավիճակների նախարարի հետ՝ վերնագիր դարձնելով նրա հավատամքը՝ «Առաջին հերթին տղամարդ, նոր՝ ղեկավար»: Իր խորիմաստ միտքը հակիրճ է ձևակերպել նաև ԱԻՄ առաջնորդը՝ «Կարգին ազգ նշանակում է կարգին իշխանություն ունեցող ազգ» («Առավոտ»): Կոլեկտիվ պատկերավոր մտածողության օրինակ են ցույց տվել Փշատավանի գյուղացիները. «Էս երկրում սաղ-սաղ մի երկու սամալյոտ ժողովուրդ ա մնացել, թող պետությունը տոմսերն առնի ու ճանապարհի» («Հրապարակ»): Ըստ նույն թերթի անապահով ուսանողներին ավելի «կյանքային» խորհուրդ է տվել Կրթության և գիտության փոխնախարարը՝ «Վարկ վերցրեք»: Չնայած նորաստեղծ ճարտարապետության պետական կոմիտեի նորանշանակ նախագահն ընդամենը 1 օր է աշխատել, բայց «Ժամանակը» նրա կատարելիք աշխատանքը բացասաբար է գնահատում, քանի որ նրա գործունեությունը «վերջին 15 տարիների ընթացքում որևէ դրական կարծիք ունենալու առիթ չի տալիս»:
Տպագիր մամուլում ընթերցողին հուսադրող նյութեր էլ կան. ՀՀ նախկին վարչապետները ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր են մշակում («Հրապարակ»):
Երկրի քաղավիացիայի ապագան բավական լուսավոր է տեսնում «Էյր Արմենիա» ընկերության բաժնետերերից մեկը («Ժամանակ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ