Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 13 օգոստոսի 2013

«Ընտրությունս ընտրությանդ վնաս չէ…»

Արի ու տես՝ աշուղ Ջիվանու հանգույն արված ձևակերպումը չեն ընկալում ոչ Եվրամիության, ոչ էլ Եվրասիական միության գաղափարախոսները: Տեսնենք, թե ինչպես կընդունվի ՀՀ փոխարտգործնախարարի երեկվա պարզաբանումը՝ «ՀՀ»: Թեման արծարծում են «Ժողովուրդը» («Ռուսաստանին դուր չի գալիս Եվրոպայի հետ մերձեցումը», «Հակասական»), «Առավոտը» («Հայերի նկատմամբ ՌԴ-ում ճնշումները նոր որակ են ստանում»), «Ժամանակը» («Ռուսաստանից արտաքսում են նաև Սամվել Կարապետյանի օբյեկտներում աշխատող հայերին»):
Անսալով «ոմանց» խորհրդին, վարչապետն արձակուրդից առաջ «ակտիվորեն շրջել է Հայաստանով մեկ, ներկայացել հասարակությանը, ցույց տվել, որ աշխատում է» (ձևակերպումները «Հրապարակինն» են): Ավելին, «Ժամանակի» ունեցած տեղեկությամբ երկրի պաշտոնյաները նույնպես, փոխվարչապետից սկսած, պետք է մարզեր այցելեն, ծանոթանան «հատկապես գյուղաբնակների խնդիրներին և համակարգեն դրանք»:
«Ժողովուրդը» խորամուխ է եղել այն խնդրին, թե ինչպես են գոյանում «իշխանություններին կից զանազան բարեգործական հիմնադրամների» միջոցները:
Սակավաթիվ թերթերի մյուս թեման մարդկանց բողոքի ելույթներն են, այդ թվում՝ կառավարության շենքի առջև («Առավոտ»):
Նարեկ Սարգսյանի նոր պաշտոն ստանձնելը «Հրապարակն» համարում է Կառավարության շենքի թմբուկի կառուցման նշան՝ «Ասել է՝ պետք է կառուցի»: Նույն թերթը նաև տեղյակ է, որ կառավարության աշխատակազմի «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը վարչապետի առաջարկով զբաղեցնելու է Աղասի Ենոքյանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ