Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 14 օգոստոսի 2013

Հեռվից խորհուրդ տալու մոլուցքը

Մեր հայրենակիցների մի զգալի մասի՝ սեփական հայրենիքում ոչ մի պայմանով չապրելու մոլուցքին հաճախ գումարվում է հեռվից խորհուրդ տալու մոլուցքը: Խորհուրդ են տալիս բոլորիս անխտիր՝ «հասարակ» քաղաքացիներից մինչև վերին իշխանություն: Այժմ ահա հերթը մոսկվաներում «անկախ իրավապաշտպան» դարձած ոմն Արբակ Խաչատրյանինն է. սա ՀՀ նախագահին «Առավոտի» միջոցով կոչ է անում՝ «… մաքրվեք Ձեր կողքի տականքներից և ուժ տվեք երիտասարդներին»: Եվ ինչպես պատշաճ է ամեն մի լուրջ վերլուծաբանի, Արբակ Խաչատրյանը զուգահեռ է անցկացնում հայերի և հրեաների միջև (ի դեպ, այս համեմատականը նույնպես մոլուցքի է վերածվում) «Ինչպե՞ս կվարվեր Մոսադը Իսրայելից գումար գողացած հրեայի հետ»:
«Ժողովուրդը» հերթական անգամ «կերտել» է Տիգրան Սարգսյան վարչապետի և քաղաքական, պետական գործչի «կերպարը»:
Բուհերի ուսման վարձավճարի ավելացման դեմ ուղղված բողոքի ակցիաներին են անդրադարձել «ՀՀ»-ն, «Առավոտը», «Հրապարակը». այս թերթը նաև պնդում է, որ իբր վարչապետը ռեկտորներին «բանավոր հանձնարարական» է տվել վարձավճարը չբարձրացնել, ինչը չի կատարվում: Մեկ այլ հոդվածում «Հրապարակը» գրում է, որ տեխնիկական անվտանգության ծառայություններից մեկը, որի ղեկավարը վարչապետի եղբորորդին է, իբր վայելում է նրա հովանավորությունը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը «Առավոտում» շարունակում է մորմոքել՝ չհասկանալով, թե «էս քյասիբ երկրում երկու նույն տիպի նախարարություն ո՞ւմ համար ենք ստեղծում» (խոսքը քաղաքաշինության նախարարության և ճարտարապետության պետական կոմիտեի մասին է):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ