Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 21 օգոստոսի 2013

«Բաց նյարդ» ունեցողների երկխոսությունը

Կրթության և գիտության նախարարը հանդիպել է քաղաքացիական նախաձեռնության անդամ ուսանողներին և «որպես քաղաքական-հասարակական գործիչ և որպես նախարար» դրվատել երիտասարդներին, «ովքեր ունեն ցանկություն, բաց նյարդ, որը ցավում է հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների և հատկապես կրթության ոլորտի բարելավման համար»։ Ինչպես սովորաբար լինում է, լրատվամիջոցները տարբեր տպավորությամբ են լքել հանդիպման վայրը. «Կավելացվեն պետպատվերի տեղերը» («ՀՀ»), «Ապացուցեք, որ չեք խնայում ինձ. ԿԳ նախարարը նման կոչ արեց լրագրողներին» («Առավոտ»), «Աշոտյանը խուսափում է պատասխանել, թե ինչո՞ւ Մանկավարժականը չի բարձրացնում ուսման վարձը» («Ազգ»), «Սեպտեմբերի 2-ը կնշանավորեն դասադուլով» («Ժողովուրդ»)։
ՀՀ փոխվարչապետի ներկայությամբ Գեղարքունիքի մարզի երկու գյուղերում ամբուլատորիաներ են բացվել («ՀՀ»)։ Նույնիսկ «Հրապարակը» սխալ է համարում ասել, թե մեզանում հիվանդանոցաշինության գործում բարձիթողի վիճակ է. միայն Արմավիրում վերջերս երեք բուժամբուլատորիա է շահագործման հանձնվել։ Բայց ահա Էջմիածնի հիվանդանոցը, ըստ այս թերթի, ուշադրությունից դուրս է մնացել։
Փողը թանկացնելու՝ Կենտրոնական բանկի որոշումը «Հայոց աշխարհի» զարմանքն է հարուցել. «Կենտրոնական բանկը պայքարում է գնաճի՞, թե՞ տնտեսության դեմ»։
Բնապահպանության նախարարության երիտասարդ աշխատակցի ողբերգական մահը տարօրինակ արձագանք է տվել «Ժողովուրդի» առաջին իսկ Էջում, «Ինքնասպանություն կառավարությունում» խորագրի ներքո։ «Ինքնասպանությունների «շքերթը» հասել է նաև ՀՀ պետական կառույցներ», և արդեն այդ քայլին են դիմում չինովնիկները», գուժում է թերթը՝ միաժամանակ հավելելով, որ վարկածներից մեկի համաձայն երիտասարդն այդ քայլին է դիմել «ինչ-որ աղջկա պատճառով, ավելին, դեպքից առաջ հեռախոսով զրուցել է մի աղջկա հետ»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ