Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 28 օգոստոսի 2013

«Ժողովուրդի» բախտը

 Պատկերացնո՞ւմ եք, այս թերթի «թղթակցին բախտ է վիճակվել հանդիպել այնպիսի մի անձնավորության, ով վերջերս զրուցել է» ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։ Եվ ահա ընթերցողին են փոխանցվում «իշխանության բուրգի ամենավերևում կանգնածների իրական տրամադրությունները»՝ «Մխիթարանքը դարձել է իշխելու մեթոդ»։
Նույն «Ժողովուրդը» կանխատեսում է, որ այս տարի մեր հայրենակիցներն, իբր, իրենց հարազատներին արտերկրից կփոխանցեն 2.5 մլրդ դոլար՝ «մոտավորապես ՀՀ պետական բյուջեի չափ գումար»։ Ահա թե ինչի հաշվին ենք մենք գոյատևում։ Գնաճն էլ, որը վերջին ժամանակներս զգալի է, «կհասնի 8.5 տոկոսի, որից հետո կսկսի նվազել» («ՀԱ»)։
Մամուլը («ՀՀ», «Ազգ») խոստումնալից է համարում հայ-բելառուսական համագործակցությունը, որին նվիրված միջկառավարական 10-րդ նիստն է տեղի ունեցել երեկ։
«Ժամանակը» կառավարության կայքից տեղեկացել է, թե «պետական գերատեսչություններն» ինչքան են ծախսում հեռախոսային խոսակցությունների վրա, և կառավարությանը հորդորում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ անհամեմատ ավելի էժան, «գրեթե անվճար» հեռախոսակապ ունենալ։
Նույն թերթը տխուր հետևության է հանգում արևմտյան և հայկական վերնախավերը համեմատելիս. «…որքան աղետալի է արժեհամակարգային այն բովանդակությունը, որ ընկած է հայաստանյան արդի միջավայրի հիմքում»։
«Հրապարակի» տեղեկացմամբ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին մասնակցելու է ԼՂՀ անկախության օրվա տոնակատարությանը, իսկ ՀՀ նախագահը սեպտեմբերի 17-ին՝ Մոսկվայի նորակառույց հայկական եկեղեցու օրհնության արարողությանը։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ