Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 29 օգոստոսի 2013

Սպասումների խորհուրդը

Անդրադառնալով կառավարության այսօրվա նիստի օրակարգին, «Հայկական ժամանակը» նշել է, որ դրանում ընդգրկված են Երևանի կենտրոնի «միանգամից հինգ հատվածների նկատմամբ «գերակա շահ» սահմանելու մասին նախագծեր» և այն «որոշել» որակել «Աղճատում փաթեթով»։ «Ժամանակը» հավելել է, որ նիստում քննարկվելու է «սոցապնախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած գենդերային նոր օրինագիծը» («Կառավարությունը տեղի տվեց. գենդերային աղմկահարույց օրենքը փոխվում է»)։
«168 ժամը» ներկայացրել է Եվրահանձնաժողովի պատվերով նիդերլանդական Ecorys կազմակերպության կատարած հետազոտությունը՝ «Տնտեսապես ի՞նչ կշահի Հայաստանը՝ ընտրելով եվրոպական ուղին. Ecorys-ի վելուծությունը»։ «Հայոց աշխարհը» գրել է, որ «Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպի դանդաղումն ուղեկցվում է վարկային շուկայի պասիվացմամբ», «նվազել է նաև բանկերի շահութաբերությունը»։
«Առավոտը» արձագանքել է «Սահմանադրության փոփոխության շուրջ» քննարկումների թեմային «հավակնոտ» հարցմամբ («Վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ նախագահ ո՞վ կաշխատի»), «Հայկական ժամանակը» սահմանադրական հնարավոր փոփոխությունների վերաբերյալ զրուցել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ («Դրանք միայն խոսակցություննե՞ր են»), «Հրապարակը»՝ «որոշել», թե իբր «ճանապարհային ոստիկանությունն իսկական նախճիր է կազմակերպել», եկել է «տեսախցիկները հանելու ժամանակը» և այլն։
«Ժողովուրդը» արտագաղթի թեմային իր անդրադարձը խորագրել է «Էլ չի կատակի»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը ըստ ճաշակի յուրո փորձել է «վերծանել» «պատվիրված և իրական լրագրության» սահմանները։ «Առավոտը» փոխանցել է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի տեսակետը, ըստ որի «Կոմիտաս 5-ի և Տարոն Մարգարյանի դեմ շարժումը ուղղորդված է», և որ դրանք լավ բանի չեն բերելու։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ