Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 30 օգոստոսի 2013

Անակնկալ հանդիպումներ

Կառավարության շենքի միջանցքներում շրջելիս «ՀԺ»-ն մի քանի հանդիպում է ունեցել «ներքին խոհանոցին քաջատեղյակ անձանց հետ ու անակնկալի եկել»։ Նա զարմացել է, որ կառավարությունում արդեն իսկ քննարկում են Ասոցացման պայմանագրի հնարավոր հետևանքները, մինչդեռ հայ հանրությունն ընդհանրապես հնարավորություն չունի տեղեկանալու, թե ինչ է այն։ Համաձայնագրի պատրաստման ընթացակարգը փոքր-ինչ «գաղտնազերծում» է «Ժամանակը», որի տեղեկացմամբ ՀՀ նախագահը Զագրեբ է մեկնել տեքստի «վերջնական շտկումներն ու սրբագրումներն անձամբ կատարելու նպատակով»։ Կանխելով իրադարձությունները, «Իրավունքը» պնդում է, որ «ԵՄ-ի հետ պայմանագրից ոչինչ չենք ստանալու», որ այն «Հայաստանի տնտեսության ոչնչացման վերջին փուլն է»։ Թերթը միանշանակ չի ընկալել նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին վերաբերող օրենքի երեկվա փոփոխությունը. «Օրենքը փոփոխվեց, բայց սոցապ նախարարությունը «գենդեր» տերմին-հայհոյանքը չլիկվիդացրեց»։ Փաստն ավելի անվրդով է ընդունել «Առավոտը»՝ մեջբերելով նախարարի կարծիքը, որ «դրանով խնդիրն ամբողջովին լուծվել է և կարիք չի եղել «այլ օրինագիծ քննարկել»։ Իսկ ահա «Հրապարակը» «այլ» օրինագիծը մերժելը բացատրում է վարչապետի դիտավորությամբ. իբր, «Տիգրան Սարգսյանին հաճույք է պատճառել իր պաշտոնանկությունը տենչող ԲՀԿ-ին հրապարակավ մերժելը»։ Ի դեպ, խնդիրը գրեթե այդ կերպ է ընկալել նաև ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղարը, մանավանդ, որ կառավարությունը դեմ է արտահայտվել նաև նվազագույն աշխատավարձը կտրուկ ավելացնելու ԲՀԿ առաջարկությանը («ՀԱ»)։
Բացի այս թերթերից կառավարության երեկվա նիստի տարբեր հարցերին են անդրադարձել «Ժողովուրդը», «Ազգը», «ՌԱ»-ն։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ