Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 4 սեպտեմբերի 2013

Կողմը որոշվեց

Ավանդույթը չխախտվեց, և Հայաստանն իր դարավոր պատմության ընթացքում հերթական անգամ կողմնորոշվեց, ինչպես ընդունված է ասել՝ երկրի քաղաքական վերնախավի գերակշռող մասը նախապատվությունը տվեց Ռուսաստանին և Եվրասիական միությանը: Մոսկվայում ստորագրված փաստաթղթերի («ՀՀ») արձագանքը տարբեր է: «Սերժ Սարգսյանն զգաց ՌԴ-ից եկող վտանգը» («Ժողովուրդ»), «Կամազրկության աստվածները», «Շոկային թերապիա» («Ժամանակ»), «Դե «Կալինադ» խոդի տուր ու…» («ՀԺ»): «Ճակատագրական որոշում» («Հրապարակ»): Կա նաև ԵՄ նախագահող Լիտվայի արձագանքը՝ «Մենք հարգում ենք ցանկացած երկրի ընտրությունը, բայց նա չի կարող միաժամանակ ընտրել երկու կազմակերպություն»:
Նախագահների հանդիպումից անմիջապես հետո «կայծակնային արագությամբ» լուր է տարածվել, որ «Մոսկվան պահանջելու է» արևմտամետ վարչապետի և եվրոպամետ նախարարների պաշտոնաթողությունը («Ժողովուրդ»), ինչը հերքել է վարչապետի մամուլի քարտուղարը («Իրավունք»): Վարչապետին «գահընկեց» անելու լուր է ստացել և տարածել «Հրապարակը». իբր, այդ գործին նոր ուժով ձեռնամուխ է եղել ԱԺ խոսնակը:
«Հայկական ժամանակը» գրել է, որ կառուցվող «Երևան մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում, որը «կսկսի գործել արդեն հոկտեմբեր ամսից», հանրահայտ «Կարֆուր» ընկերության համար «բավականին մեծ տարածք է հատկացված»: «Ժամանակը» հայտարարել է, թե «Հայաստանում ռուսական խոշոր ընկերությունները ստվերում են գործում», «Ժողովուրդը»՝ անդրադարձել մասնավորապես մարզերի դպրոցների վիճակին («Գյուղական մի քանի դպրոցներ փակվել են»): «Հայոց աշխարհը» «Ներկարարների քաղաք Երևանս» հոդվածում առաջարկել է «շինարարության ոլորտում իրականացվող պետական ծրագիրը» ուղղել «բնակարանների մատչելիության ապահովմանը՝ համապատասխան մեխանիզմների մշակմամբ», մի այլ հրապարակման մեջ՝ հավելել, թե «մինչ Հայաստանը պատրաստվում է խորացնել տնտեսական հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, տնտեսական գործընթացները ներսում դանդաղում են» («Ներդրումները տնտեսության հայելին են»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ