Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 7 սեպտեմբերի 2013

Փոխլրացնող տվյալներ

«Հայաստանում թանկացումն ահռելի չափեր է ընդունում» («Ժողովուրդ»), բայց և «մրցունակությունը բարելավվում է» («ՀԱ»): Երկրում արձանագրված 9.3 տոկոս գնաճի 9.2 տոկոսը, ըստ «Ազգի», «պարենամթերքներում» է: Գյուղատնտեսական մարմինները, այդ թվում նախարարությունը, «չեն կատարում երկրի հանդեպ իրենց հիմնական պարտավորությունը՝ բնակչության ապահովումը միս-մսամթերքով, կաթ-կաթնամթերքով, կենդանական և բուսական յուղով»: Դրա փոխարեն «նախապատվությունը տրվում է բանջարաբոստանային ու այգեգործական համեմատաբար ռիսկային բաց դաշտավարությանը», այժմ էլ ավելանում է «ոչխարաբուծության հանդեպ նախարարության հետաքրքրությունը», ինչը «հիշեցնում է Ախուրյանում տարեկան 230 հազար տոննա հզորությամբ շաքարի գործարանի ճակատագիրը, երբ հումքը բացակայում է»:
«Ժամանակը» փորձել է պարզել, թե «ուր են հոսում կառավարության պահուստային ֆոնդի գումարները», բայց վկայակոչված թվական տվյալներն առնվազն տարակուսանք են հարուցում:
«Ժողովուրդը» քննադատաբար է անդրադարձել համայնքների խոշորացման գործընթացին, որը մեկնարկելու է առաջիկայում:
«Հրապարակը» տեղեկացնում է, որ «Նաիրիտի» աշխատողները «ոգևորությամբ են ընդունել մաքսային միությանն անդամակցելու լուրը» և հույսով սպասում են, թե ինչով է ավարտվելու «Ռոսնեֆտի» հետ բանակցությունը: Մաքսային միությանն անդամակցելու թեման հրատապ է մնում «168 ժամի», «Ժողովուրդի», «Ժամանակի», «ՀԺ»-ի մի շարք նյութերում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ