Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 10 սեպտեմբերի 2013

Փոխվարչապետների առատություն է սպասվում

«ՀԺ»-ն «իշխանական կուլիսներից» իմացել է, որ առաջիկա սահմանադրական հանրաքվեի արդյունքում Հայաստանն ունենալու է միանգամից 4 կամ նույնիսկ 6 փոխվարչապետ, որոնցից ամեն մեկը «կոորդինացնելու է կոնկրետ ոլորտ»: Թերթը տալիս է հնարավոր փոխվարչապետների անունները և շեշտում, որ «սա լինելու է Ազգային համաձայնության կառավարություն»:
Առայժմ միակ փոխվարչապետը, «Ժամանակի» տեղեկությամբ, նախագահին դժգոհել է, որ ԱԺ խոսնակը «փորձում է ինքնադրսևորվել մարզային և համայնքային իշխանությունների հետ»՝ հընթացս քննադատելով կառավարությանը: Իբր ԱԺ նախագահը ցանկանում է վերադառնալ իր նախկին պաշտոնին, «որպեսզի կարողանա իր համար ավելի մեծ ազդեցության դաշտ ստեղծել»:
«ՀԺ»-ն առաջին իսկ էջում անդրադարձել է կառավարության առաջիկա նիստի օրակարգ ընդգրկված Արդարադատության ակադեմիայի ստեղծման նախագծին, որի համաձայն կրթօջախին համապատասխան գույք է տրամադրվելու: Թերթն ուշադրություն է դարձրել կառավարության e-gov.am կայքում նիստից առաջ տեղադրվող տեքստերում սփռված տասնյակ տառասխալներից ու վրիպակներից մի քանիսին միայն:
«168 ժամը» 10 հարց է ուղղել էներգետիկայի և բնական պաշարների նախարարին. հարցերն, անկասկած, վերաբերում են «Նաիրիտի» հիմնախնդրին:
Հայ գործիչներից մի քանիսին, նույնիսկ եթե նրանք Հայաստանից հեռու են ապրում, չի լքում «արագ իշխանափոխություն» կատարելու մարմաջը: Այժմ, ըստ «Ժողովուրդի», նման մտքով են համակված «արցախցի մի բարերար» և Եվրոպայում բնակվող «մի դոկտոր», ովքեր արդեն իսկ «հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն» ստեղծելու ճանապարհին են:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ