Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 11 սեպտեմբերի 2013

Մամուլի ամենատես աչքը

Այդ կոչմանն, անշուշտ, հավակնում է «Ժողովուրդը»: Ծանոթանալով վարչապետի Չինաստան կատարած այցի նույնիսկ բոլոր մանրամասներին, («ՀՀ», «ՌԱ»), ընթերցողը լիովին չէր ըմբռնի դրա նպատակն ու արդյունքը՝ եթե նշված թերթի առաջին էջից չտեղեկանար, որ «այցի ողջ նպատակը եղել է Արևելքից գումար բերելը՝ բնականաբար, առաջին հերթին հանուն իր պաշտոնի ապահովագրության»: Էլ ո՞վ կարող էր նկատել աննկատելին ու նաև այն, որ «ինչպես պնդում են «Ժողովուրդի» աղբյուրները, Տ. Սարգսյանը վերջին շրջանում շատ անտրամադիր է»:
Մամուլի նյութերը վկայում են, որ Հայաստանում դեռևս կան մասնագետներ, փորձագետներ, ներկա ու նախկին իշխանավորներ, ովքեր չէին հասցրել կարծիք հայտնել Մաքսային միության մասին և այսօր են հայտնում՝ «Ժողովուրդ», «Ազգ», «ՀԺ», «Ժամանակ»:
«Հրապարակը» պարզել է, որ կառավարության վերջին նիստի որոշմամբ ՀԱՊԿ ակադեմիային հանձնված Երևանի Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքը նորոգելու խոստում էր տվել ԱԺ խոսնակը: Իսկ ահա առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին են անդրադարձել «ՀԺ»-ն՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմի և «ՀԱ»-ն՝ ԱԷԿ-ի նախագծային ժամկետի ավարտման վերաբերյալ:
«Հրապարակը» և «Ժողովուրդը» հետևել են ԱԴՀԿ համագումարի աշխատանքին՝ շեշտելով, որ ԱԴՀԿ-ականներին ուղերձ է հղել վարչապետը, ողջունել՝ Սփյուռքի նախարարը:
Սիրիական ճգնաժամի առիթով Լիլիթ Գալստյանը «Առավոտում» կարծիք է հայտնել, որ մեր պետության կողմից հայրենադարձության խնդիրը քննարկելու պահն է:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ