Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 12 սեպտեմբերի 2013

Շեղման աստիճանը

Երեկվա հարցուպատասխանի ժամանակ Ալ. Արզումանյանը պահանջել է, որպեսզի կառավարությունն ԱԺ ներկայացնի նոր ծրագիր, քանի որ գործող ծրագրում ոչ մի խոսք չկա Մաքսային միությանն անդամակցելու մասին («168 ժամ», «ՀԱ»): Իբրև ծրագրի շեղում է ընդունվել նաև վարչապետի այն ակնկալությունը, թե Չինաստանը Հայաստանին կաջակցի դիտորդի կարգավիճակ ձեռք բերել Շանհայի համագործակցության պայմանագրում: ՀԱԿ պատգամավորներից մեկը, վկայակոչելով սահմանադրությունը, պահանջել է, որ վարչապետն անմիջապես ամբիոն բարձրանա և պատասխանի հարցերին: Սահմանադրական նորմը խախտելու մեղադրանք է առաջադրվել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ով նույնպես դահլիճում չի եղել:
Երկրի կողմնորոշմանը վերաբերող մյուս հրապարակումներում վճռորոշ է համարվում Ֆյուլեի այսօրվա այցը Երևան («Առավոտ», «ՀԺ», «Ժողովուրդ», «Հրապարակ», «Ժամանակ»):
«Ազգը» տեղեկացրել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նոր՝ Կենսաթոշակային բարեփոխման իրականացման ծրագրի մեկնարկի մասին («3,8 մլն դոլար և 4 տարի՝ Հայաստանի նոր կենսաթոշակային համակարգին»): «Հայկական ժամանակը» հայտարարել է, թե իբր ՊԵԿ-ը «որոշել է… «փոքր» ձեռնարկություններին վերջնականապես սնանկացնելու» ճանապարհով պետբյուջեի եկամուտները ավելացնել («ՊԵԿ-ի լարած նոր ծուղակը»), «Ժողովուրդը» հավելել, թե իբր կարկտահարությունից տուժած ընտանիքներին տրվել է «Ահռելի վնասի դիմաց՝ չնչին օգնություն»: «Հայոց աշխարհը» առաջիկա օրերին կառավարության կողմից խորհրդարան ներկայացվելիք հաջորդ տարվա բյուջեի նախագծին իր անդրադարձում նշել է, որ «առանցքային փոփոխություններ են նախատեսվում հատկապես սոցիալական ոլորտում», և «խոսքը վերաբերում է առաջին հերթին աշխատավարձերին»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ