Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 13 սեպտեմբերի 2013

Փոխլրացնող գնահատականներ

«Հայոց աշխարհը» գրել է, որ «չնայած Հայաստանը դեռևս պաշտոնապես չի դարձել Մաքսային միության անդամ, այդուհանդերձ «հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում ակտիվություն է նկատվում»: «Ժողովուրդին», «Հայկական ժամանակին», «Ժամանակին» առավելապես հետաքրքրել են ՄՄ անդամակցության վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գնահատականները, «Իրավունքին»՝ տնտեսագետ Աշոտ Թավադյանի հայտարարությունը՝ «Մաքսային միությունը առաջնահերթ լուծում է ներդրումային, զբաղվածության խնդիրներ», «Առավոտին»՝ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի «համոզմունքը», ըստ որի «Մաքսային միություն մտնելը Հայաստանում մենաշնորհը կկազմալուծի»: Թեման արծարծել է նաև «Իրատես դե ֆակտոն»՝ «Ինչ են որոնում մեր օրերի արքիմեդները»:
«Ազգը» վերջին տարիներին առկա գործազրկության հիմնահարցին անդրադարձում նշել է, որ թեև անցյալ տարի գրանցվել է ամենացածր ցուցանիշը (16,4 տոկոս), այդուհանդերձ նոր աշխատատեղերի ստեղծման նպաստավոր պայմանների ապահովումը շարունակելու է մնալ «կառավարության առաջնահերթություններից մեկը», «Ժամանակը» արձագանքել է «փակ շուկայի» խնդրի առիթով ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հայտարարությանը («Ոչ թե Սամվել Ալեքսանյանից, այլ կառավարությունից են պահանջում»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ