Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 14 սեպտեմբերի 2013

«Արցունքները հոսում էին…»

Մամուլը լրջորեն տպավորված է գլխավոր դատախազի հրաժեշտի արարողությամբ. «Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց» («ՀՀ»), «Աղվան Հովսեփյանը գնաց արցունքով» («Հրապարակ»), «Պաշտոնից հեռանալով, Աղվան Հովսեփյանն համբուրեց գլխավոր դատախազության դուռը» («Նովոյե վրեմյա»), «Սրտառուչ շոկ» («Ժամանակ»), «Բրազիլական սերիալի սցենարով» («ՀԺ»): Չբավարարվելով այսքանով, վերջին երկու թերթերը գլխավոր դատախազի գործունեության որոշ մանրամասներ են ճշտում ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանից, իսկ «Ժողովուրդը»՝ հուզմունքը հազիվ զսպող գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանից:
«ՀՀ»-ն լուսաբանել է վարչապետի այցը Հայաստանի տնտեսության ձեռքբերումների ցուցահանդես և ՏՏ ոլորտի նոր ընկերության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը, «Նովոյե վրեմյան»՝ հայկական կոնյակի հնարավոր ամրապնդումը չինական շուկայում, «Գոլոս Արմենիին», ընդունելով, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը կարճաժամկետ դրական արդյունք կստանա, երկարաժամկետ հեռանկարում «հետ գլորվելու» կանխատեսում է անում, «ՀԺ»-ն հիշեցնում է, որ երկրի իշխանությունը նախորդ 5 տարում չի կատարել ատոմակայանի և Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունն սկսելու կառավարության ծրագիրը, իսկ «Ժողովուրդը» «մեր երկրի այսօրվա թշվառ վիճակի» պատճառների թվում շեշտում է մտավորականության, մասնավորապես՝ ստեղծագործական միությունների ղեկավարության բացասական դերը:
«Ազգն» արձանագրում է, որ մեզանում այսօր շատ է տարածված «սեփական երկրին սև ակնոցով նայելու» երևույթը, որը «կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան ակնկալվում է»: Հոդվածագիրը թվարկում է կառավարության նպատակները, որոնցից յուրաքանչյուրի իրագործումը «մեծ նվաճում է»: Եզրակացությունն այն է, որ «Հայաստանի բնակիչներն այս ամենը պարզապես չգիտեն»: Դրա առաջին պատասխանատուն, ըստ թերթի, կառավարությունն է, երկրորդը՝ լրատվամիջոցները, որոնք «պարզապես չունեն այնպիսի կադրեր, որոնք ի վիճակի են վերլուծել առկա տվյալները»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ