Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 18 սեպտեմբերի 2013

«Լավատեղյակ աղբյուրները» հուշում են, բայց չեն պարտադրում

«Ժողովուրդի» «տեղեկությամբ» երեկ «իրենց աշխատակազմերի ղեկավարների հետ» տարբեր ժամերի «կանչված» կառավարության անդամները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ «քննարկել են 2014թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը», «Հայկական ժամանակի» «հավակնոտ կանխատեսմամբ»՝ Մաքսային միության անդամ դառնալու հեռանկարը «ստիպելու է բյուջեն կազմել խիստ մոտավորապես՝ աչքաչափով»: «Ժամանակը» վկայակոչել է իր տեղեկությունները, ըստ որոնց հնարավոր է, որ «Հայաստանը չի միանա Մաքսային միությանը, և դրան դեմ չի լինի Ռուսաստանը», «ՀՀ-ին ԱՄՆ ֆինանսավորումը կավելացվի», «ԱՄՆ-ն հաստատակամ է այս տարի վերականգնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը», նաև «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին պետ Շահեն Պետրոսյանի կարծիքը, թե՝ «Չի բացառվում, որ ռուսական «Աերոֆլոտը» Էռնեկյանից վերցնի «Զվարթնոց» օդանավակայանը»:
«Հրապարակը» վարչապետ Տիգրան Սարգսյանի Չինաստան կատարած աշխատանքային այցը փորձել է դիտարկել «արտաքին քաղաքականության հավասարակշռության նոր փորձերի համատեքստում»: «Հայոց աշխարհը» հրապարակել է ՀԺ-ում տպագրված «ՊԵԿ-ի լարած նոր ծուղակը» հոդվածի վերաբերյալ ՊԵԿ-ի պարզաբանումը, «Ժողովուրդը» հայտարարել է, թե «Թանկացումների նոր ալիք է սպասվում», «Ազգը»՝ հավելել, որ Երևանի ասֆալտապատման և քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման նպատակով «վաղը կառավարությունը 8,9 մլրդ դրամ կհատկացնի պահուստային ֆոնդից»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ