Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 19 սեպտեմբերի 2013

Տարբեր բևեռների կամուրջը

Թեև «Հայկական ժամանակը» փոխանցել է, որ կառավարության այսօրվա նիստում ներկայացվելու են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ապահովելու նպատակով նախատեսվող աշխատանքները, այդուհանդերձ «Ժամանակում» ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ «Հայաստանը չի մտնի Մաքսային միություն»: Թեմային անդրադարձել են նաև «Հրապարակը», «Ժողովուրդը», «Առավոտը» և «168 ժամը», որը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի («Ռուսաստանին դուր չի գալիս «Հայկական դավաճանությունը», Եվրոպային՝ նույնպես»), նախկին խորհրդարանական Ռաֆիկ Պետրոսյանի («Եթե չմիանայինք Մաքսային միությանը, բա ո՞ւմ միանայինք») տեսակետները և Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի դիտարկումները՝ «Հայաստանը կարող է կամուրջ լինել Եվրամիության և Մաքսային միության շուկաների միջև»:
«Ժամանակը» անդրադարձել է ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի կողմից բյուջետային գումարների ծախսման վերաբերյալ տեղեկատվությանը, «168 ժամը» «պնդել», թե իբր «բիզնես միջավայրի բարելավմանը կոչված հարկային բարեփոխումները… ավելի են բարդացնում գործարարների կյանքը», «Հայոց աշխարհը» հայտարարել, որ «արտագաղթի պատճառները բազմազան են», սակայն «դրանց հիմքերը հիմնականում պետք է փնտրել տնտեսության մեջ»:
«Հայկական ժամանակը» արձագանքել է կառավարության պահուստային ֆոնդից Երևանի քաղաքապետարանին 9 միլիարդ դրամ հատկացնելուն («Փշալար քաշեք, պրծեք»): «Ժողովուրդը» գրել է, թե «գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով» «Հայաստանում ջերմոցները շարունակում են փակվել», մի այլ հրապարակման մեջ էլ հավելել, թե «Արդֆուդ» գործարանը «դեղձը մթերել է 50 դրամով»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ