Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 20 սեպտեմբերի 2013

«Ինձ բացակա չդնեք»

«Հայացքի» երկարատև բացակայությունը երկրի մեդիադաշտից չի խանգարել նրա իրազեկությանը: Շարք վերադառնալուն պես թերթը, որն արդեն մոռացվելու վրա էր, «լուրջ խմորումներ» է նկատել վարչապետի «թունդ եվրոպամետ շրջապատում». իբր, «մի երկու նախարար այս «հողի» վրա հրաժարական է տալու», և առաջինը էկոնոմիկայի նախարարն է: Բայց չկարծեք, թե նրա պաշտոնը թափուր է մնալու. «Հայացքի» աղբյուրի վկայությամբ այն զբաղեցնելու է Խաչատուր Սուքիասյանը: Ավելին, վարչապետն, իբր, համակարգելու է լրատվամիջոցների աշխատանքը՝ դրա կատարելագործմանն ուղղելով «արևմուտքից Հայաստան մտած խոշոր գումարները»: Ծրագրված է նաև «շուտափույթ ձևով» հեռուստատեսություն բացել: Եվ այլն:
Պարզ է, որ այսպիսի տեղեկություն չունի ոչ մի այլ տպագիր լրատվամիջոց: «ՀԱ»-ն, «Իրատես դե ֆակտոն», «Ժողովուրդը», «Ժամանակը», «ՀԺ»-ն, «Ազգը» և «Հրապարակը» շարունակում են «ծեծել» Մաքսային միության թեման, իսկ «Առավոտը» վարչապետից պահանջում է պարզաբանել երկու «ոչ»-ի համատեղելիությունը՝ չի՞ փոխվել արդյոք նրա կարծիքը Մաքսային միությանը միանալու վերաբերյալ և անակնկալ չէ՞ր արդյոք նրա համար ՀՀ նախագահի որոշումը:
«Իրատես դե ֆակտոն», արձագանքելով կառավարության նիստի մանրամասներին, մասնավորապես նշել է, թե չեն ներկայացվել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով Եվրոպական զարգացման բանկից տրամադրվող վարկի պայմաններն ու ժամկետը և «հետևեցրել», թե՝ «Յոթ միլիոնը ջուրը կտանի»: «Ազգը» փոխանցել է ԱՄՀ ներկայացուցիչ Մարկ Հորթոնի հայտարարությունը, ըստ որի այս տարի Հայաստանի «տնտեսական աճը 4 տոկոսից ցածր կլինի»: «Հայկական ժամանակը» Խոսրովի արգելոցում կատարված ապօրինի որսի առիթով հիշեցրել է Կարմիր գրքում ամրագրված արգելքները («Կարմիր գիրքը՝ ուղեցույց»), «Ժամանակը»՝ շարունակել ՊԵԿ-ի համակարգում գործող կապի ծառայությունների վճարների վերաբերյալ իր «դիտարկումները» («Պետբյուջեից՝ ՊԵԿ նախագահի գրպանը»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ