Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 21 սեպտեմբերի 2013

Եվս մեկ փրկչական հիմնադրամ

Տպագիր մամուլի («ՀԺ», «Ժողովուրդ», «Ազգ», «ՀԱ») և ՀՀ ԱՎԾ վկայությամբ երկրի տնտեսական ակտիվությունը նվազում է (նահանջում է, դանդաղում է): Այս իրողությունը նկատել և ՀՀ ղեկավարներին ուղղված բաց նամակում շարադրել է նաև արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը («Առավոտ»): «Սակայն դեռ ամեն ինչ չէ, որ կորած է, ու կարելի է փրկել իրավիճակը», - ընթերցողին հուսադրում է նա: Պարզապես անհրաժեշտ է «գյուղական ենթաշրջաններում» ստեղծել «կաթ, միս, միրգ, հատապտուղ ու բանջարեղեն ընդունող ու վերամշակող փոքր արտադրական համակարգեր», և այդ բնակավայրերի մարդիկ ոչ միայն աշխատանք կունենան, այլև պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսության կտրուկ վերելքի համար»: Հեղինակը, ով համատեղությամբ ղեկավարում է նաև «Շուշի» բարեգործական հիմնադրամը, «ելնելով երկրում ստեղծված աղետալի կացությունից», ստեղծում է ևս մի «հատուկ հիմնադրամ», որը կոչված է զբաղվելու «այդ հարցով»: Մնում է, որ երկրի նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը իրենց «անմիջական նպաստն ու մասնակցությունն ունենան այս նախաձեռնությանը»: Իհարկե, գործին օգնելու են «ՀՀ, ԼՂՀ և արտերկրի մեծահարուստ գործարարները»:
Տոնական օրվա մամուլը տոնական շեշտադրումներ գրեթե չի անում: Տեղեկացնելով, որ մեզանում «պառակտված են նույնիսկ ազատամարտիկները», «Ժողովուրդը» եզրակացնում է. «Հայաստանում գործող բոլոր քաղաքական և հասարակական ընդդիմադիր շարժումներն ունեն մի ընդհանուր գիծ՝ հակում պառակտվածության հանդեպ»: Վերլուծական հոդվածներն էլ քիչ չեն: «Գոլոս Արմենիի» տիտղոսակիր հեղինակը որոնում է «Կարո՞ղ ենք արդյոք տնտեսապես զարգացած երկիր դառնալ» հարցի պատասխանը, «ՀԱ»-ն, անդրադառնալով քաղաքաշինական հարցերին, առաջարկում է «այսօրվա խնդիրները լուծելիս չփակել ապագայի ճանապարհը»:
Մամուլն աշխուժորեն արձագանքել է «Քարդաշյան» պարտատոմսերի տեղաբաշխմանը և առաջին արդյունքին՝ «Ազգ», «ՀԺ», «168 ժամ»:
«Գոլոս Արմենիին» քննարկում է նորանոր փոխվարչապետների ի հայտ գալու հարցը, որը խոստանում է մնայուն թեմա դառնալ գոնե մինչև սահմանադրական հերթական բարեփոխումը:
«ՀԱ»-ի հումորի էջի հայտնի հերոսի նամակն հասցեագրված է վարչապետին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ