Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 24 սեպտեմբերի 2013

Moody’s-ի «անմիջական» որոշումը

«Հայկական ժամանակի» մեկնաբանությամբ «Moody’s» վարկանիշային գործակալության կողմից ՀՀ արժութային պարտատոմսերի վարկանիշի ներդրումային դասից իջեցման որոշումը «անմիջապես հաջորդել է… կառավարության կողմից 700 մլն դոլարի եվրոբոնդեր վաճառելու գործարքին»: «Ժամանակը» արձագանքել է ՀԲ-ի և ԱՄՀ-ի տարեկան գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Վաշինգտոն նախատեսվող այցին, մի այլ հրապարակման մեջ «չմոռանալով» «քննության առնել» նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ վերստին «Անգլիայում ՀՀ դեսպան «նշանակվելու» հնարավորությունը» («Ինչ ակնկալիքներով է աշխուժանում Արմեն Սարգսյանը»): «Հրապարակը» «զգուշացրել» է՝ «Վազգեն Մանուկյանը ակտիվանում է», նաև փոխանցել «որոշ շրջանակների» կարծիքը, թե «Մաքսային միությանն անդամակցելու հարցում» նախկին վարչապետը «վճռորոշ դերակատարում է ունեցել»:
«Հայոց աշխարհը» մտահոգություն է հայտնել, թե «Ադրբեջանից և Թուրքիայից սննդամթերքի ներկրման առջև կանաչ լույս է վառված», և «փաստը օրերս խոստովանել է նաև Գյուղատնտեսության նախարարը»: Թեմային անդրադարձել է նաև «Ազգը»՝ «Հիմա էլ ադրբեջանական և թուրքական գյուղատնտեսությունն ենք զարգացնո՞ւմ. կփոխվի՞ Հայաստանի կառավարության անհեռատես մոտեցումը»:
«168 ժամը» ծավալուն հրապարակումներից մեկում ներկայացրել է 2012թ. ՀՀ-ից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը («Ինտեգրումը՝ արտահանմամբ»), մյուսում՝ թե «Ինչպես է ծախսվել ռուսական 500 մլն դոլար վարկը»: «Իրավունքը» հայտարարել է, թե «Տնտեսությունում բացասական դինամիկան խորանում է». «Հայկական ժամանակը» արտագաղթի պատճառների ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ զրուցել է Միգրացիայի պետական ծառայության տնօրեն Գագիկ Եգանյանի հետ, «Իրատես դե ֆակտոն»՝ վերստին արծարծել «Մաքսային միությանը անդամակցության շուրջ» դիտարկումներ («Հոգենյութի 28 գրամը»):

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ