Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 25 սեպտեմբերի 2013

«Կապրենք՝ կտեսնենք»

«Ժողովուրդի» տեղեկությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ «շտապ ձևավորված… բանիմաց տնտեսագետներից և գործարարներից բաղկացած խումբն» այսօր մեկնելու է ՌԴ մայրաքաղաք՝ քննարկելու «ՀՀ-ի հետ միասնական մաքսային գոտու գործարկման մեխանիզմները», «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ ՄՄ-ն անդամակցելու նպատակով ստեղծվել է կոորդինացիոն հանձնաժողով, Հայաստանում Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն էլ թերթի հետ զրույցում որոշել է «անկեղծ լինել» և հայտարարել է, թե չնայած «ինտենսիվ քննարկումներ են ընթանում ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա օրակարգի շուրջ, այդուհանդերձ «այս պահին ոչ ոք չի պատկերացնում և հասկանում, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը»: Թեմային արձագանքել են նաև «Ժամանակը» և «Ազգը», որը ՄՄ-ը միանալու խնդրականներին իր անդրադարձը «վերջակետել» է «հուսառատ սպասումի» խոսքով՝ «Կապրենք՝ կտեսնենք»:
«Հայաստանի Հանրապետության» հրապարակումներից մեկը ներկայացրել է ադամանդագործության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը (Ադամանդագործություն. Հայաստանն ի վիճակի է մրցել ամենաբարձրորակ հատվածում), մյուսը՝ տեղեկացրել, որ «ներմուծվել է տրակտորների նոր խմբաքանակ՝ ի շահ գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության»:
«Ժամանակը» եվրապարտատոմսերի թողարկմանն անդրադարձել է «Տեղաբաշխումը հաջող էր, հետևանքը՝ վտանգավոր» հոդվածում: Թեման արծարծել է նաև «Հայոց աշխարհը» («Եվրաբոնդերի առավելություններն ու թերությունները»):

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ