Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 27 սեպտեմբերի 2013

Կարմիր գծից անդին

ԵՄ Հայաստանի պատվիրակության ղեկավարի պնդմամբ իրենք միշտ էլ ուզեցել են պարզել, թե որն է այն կարմիր գիծը, մինչև որտեղ Հայաստանը պատրաստ է շարունակել հարաբերությունները Եվրամիության հետ՝ առանց վնասելու ՌԴ-ի հետ հարաբերություններին («Ժողովուրդ»): Այս թեմայով դատողություններ են անում Վահագն Խաչատրյանը և Բագրատ Ասատրյանը («Հայացք»), իսկ Խոսրով Հարությունյանը «Առավոտում» կարծիք է հայտնում, որ «գերտերությունները պետք է վերանայեն տարածաշրջանում իրենց մարտավարությունը»:
Կառավարության երեկվա նիստի օրակարգի հարցերից ամենամեծ արձագանքն ստացել է շինարարության ոլորտի խթանման ծրագիրը՝ «Պետությունը կերաշխավորի հիփոթեքային վարկի 30 տոկոս կանխավճարը» («Ազգ»), «Հանուն ցուցանիշի» («ՀԺ»), «Պետական ծառայողի ողորմելի աշխատավարձն ու «գայթակղիչ» վարկը» («Հրապարակ»):
Հայաստանի կողմից «թափանցիկ կառավարություն» նախաձեռնությանը միանալը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական խնդիրները կամովին «օտարերկրյա լրտեսների ու մասնագետների խիստ նեղ շրջանակին» հանձնելը («Իրատես դե ֆակտո»):
Կառավարության վաղվա արտահերթ նիստին, որի ընթացքում քննարկվելու է 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, «Իրավունքը» անդրադարձել է «հարց-բացատրականով»՝ «Ինչով է բացատրվում Բյուջե 2014-ի մոտ 120 մլրդ դրամ եկամտային աճը»: «Հայկական ժամանակը» «ուշագրավ» է համարել, որ «բյուջեի նախագծի հետ հարկային օրենսդրությունում փոփոխություններ կատարելու փաթեթ ՊԵԿ-ը չի ներկայացնելու» և դա պայմանավորել ՄՄ կազմ ընդգրկվելու որոշմամբ: Թեմային իր արձագանքում «Հայացքը» նախ «հայտարարել» է, թե իբր գալիք տարվա պետբյուջեի զգալի ավելացման «իշխանությունների պլանավորումը… խիստ վախեցրել է խոշոր օլիգարխներին», ապա, մի այլ հրապարակման մեջ, թերևս նրանց «մխիթարելու առաքելությամբ», «ակնհայտ» համարել, թե «բյուջետային մուտքերը… փորձելու են ապահովել փոքր և միջին բիզնեսի հաշվին»:
«Դելովոյ էքսպրեսը» փոխանցել է տնտեսության հիմնախնդիրների և առաջնահերթությունների վերաբերյալ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի և «Տնտեսություն և արժեքներ» ՓԲԸ ղեկավար Մանուկ Հերգնյանի տեսակետները:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ