Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 1 հոկտեմբերի 2013

Անուն, որն ամեն տարի փոխվում է

Խոսքը վերաբերում է պետբյուջեին: Ֆինանսների նախարարը հակված է եկող տարվա բյուջեն «սոցիալական» անվանել, քանի որ 45,6 տոկոսն ուղղվելու է սոցիալական ծախսերին: Բայց մամուլի մի մասը համաձայն չէ և այլ բառերով է բնութագրում 2014-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: «168 ժամը», ճիշտ է, «սոցիալական» բնութագրմանը դեմ չէ, բայց հավելում է, որ իբր կառավարությունը «սիրաշահում է սոցիալապես անապահով խավին և պետական աշխատողներին»: «ՀԱ»-ին ավելի իրատեսական է թվում «զգուշավոր» բառը, «ՀԺ»-ին՝ «Մի ուրիշ ձևի» բառակապակցությունը, իսկ «Գոլոս Արմենիին» կողմնակից է «վախվորած» ածականին: Ահա մյուս վերնագրերը. «Կառավարությունը խոստանում է նոր տարուց բարձրացնել կենսաթոշակը» («Նովոյե վրեմյա»), «Բյուջե 2014-ը այնպիսին չէր, ինչպիսին նախատեսվում էր. կենսաթոշակը և աշխատավարձը կավելանան սպասվածից պակաս չափով» («Ազգ»), «Ո՞ւմ խոստումով պետք է բարձրանա աշխատավարձը» («168 ժամ»), «Ո՞վ է խաբում…» («Ժողովուրդ»), «Իշխանությունը խաբեց ժողովրդին» («Հրապարակ») և այլն:
«ՀԺ»-ի թղթակիցը մայրաքաղաքի տարբեր մեծ ու փոքր խանութներում շրջայցից հետո նկատել է առաջին անհրաժեշտության սննդամթերքի «զգալի թանկացում»: «Առավոտի» հետ զրույցում Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը հաղորդել է «սոցիալական փաթեթի՝ առողջապահության մասով» կիրառման վերաբերյալ իր տեսակետները, «168 ժամում»՝ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը ներկայացրել մտահոգություն, թե եվրոպական CPM չափանիշների հավաստագրման գործընթացն սկսելու կառավարության որոշումը «կվնասի դեղ արտադրող տեղական ընկերություններին»:
Հայաստանի և Ռուսաստանի «մաքսայնացվող» հարաբերությունների համապատկերում վարչապետ Տիգրան Սարգսյանի «պիտերյան» այցը դրական է գնահատում «Իրատես դե ֆակտոն». «…ռուսական կողմը բավական նրբագեղացրած-մշակութացրած է եղել՝ վարչապետին հրավիրելով Մարիինյան թատրոն…»:
Իսկ ընդհանրապես տպագիր մամուլը հագեցած է Արտաշես Գեղամյանի («Իրավունք», «Նովոյե վրեմյա») և Արա Աբրահամյանի («Գոլոս Արմենիի», «Ազգ») մտքերով, որոնք դարձյալ ու դարձյալ միտված են երկրին ու ժողովրդին հուզող հիմնախնդիրներին:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ