Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 2 հոկտեմբերի 2013

Երբ ժամ է ընտրության

«Հայոց աշխարհը» օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքներին անդրադարձում կարևորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականը. «Այն գործիքները, որոնք այսօր օգտագործվում են, նպաստում են Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը»: «Ժողովուրդը» հավելել է, թե վարչապետը «վերջապես իր տեսակետն է հայտնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ», «ողջունել այդ քայլը» և որակել «հիմնարար նշանակություն ունեցող» («Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել»): Վարչապետի հայտարարությանն արձագանքել են նաև «Առավոտը», «Ժամանակը», «Ռեսպուբլիկա Արմենիան» և «ՀԺ»-ն:
«Ազգը» մանրամասներ է ներկայացրել Հայկական պետական մանկավարժական համալսարանում քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ կազմակերպված հանդիպումից՝ «Մաքսային միությանը միանալով Հայաստանը ավելի ուժեղ դիրքով ներկայացավ Եվրոպային», «Ժամանակը»՝ փոխանցել Մոսկվայի «Կարնեգի» կենտրոնի գիտխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոյի համոզմունքը, թե «Հայաստանն առանց Եվրամիության հետ մերձեցման չի կարող գոյատևել»:
«Հայոց աշխարհն» անդրադարձել է աշխատավարձի բարձրացման հիմնախնդրի լուծման ուղղությամբ կառավարության նախաձեռնությանը («Ով կշահի աշխատավարձի բարձրացումից»): Թեման արծարծել են նաև «Ժողովուրդը» և «Հրապարակը»:
Ըստ «ՀԺ»-ի «պարզ է դարձել», որ Անկախության տոնի կապակցությամբ կազմակերպված երգչուհի Նունե Եսայանի համերգը «հարկատուների գրպանին արժեցել է 54,7 մլն դրամ», ինչը «Ժամանակը» որակել է «հասարակության համար շոկային» («Շաբաշ Նունե Եսայանին և մեսիջ շոու-բիզնեսին»):

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ