Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 3 հոկտեմբերի 2013

Նախկին նախարարի «դեղին քարտը»

«Հայաստանի Հանրապետությունը» երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի իր անդրադարձը խորագրել է «Հայաստանից ՄՄ երկրներ արտահանումը կհեշտանա. այդ նպատակով մշակվել են հատուկ մեխանիզմներ»: Հարցուպատասխանի մանրամասները տարբեր մեկնաբանություններով ներկայացրել են նաև «Հրապարակը», «Ժամանակը», «168 ժամը», «ՀԺ»-ն, «Առավոտը», «Ազգը» և «Ժողովուրդը»:
«168 ժամ»-ի հետ զրույցում ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը ներկայացրել է տնտեսական գործընթացների մասին իր տեսակետները՝ «Մաքսային միությանն անդամակցության առաջին տարվա ընթացքում մենք կարող ենք մոտ 300 մլն դոլարի կորուստ ունենալ»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգին, որ սկսելու է գործել 2014 թվականից, նշելով, թե տակավին «հայտնի չեն կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչները, հայտնի չէ, թե քաղաքացիները երբ են հասցնելու ծանոթանալ դրանց» ու եզրակացնելով, թե «կույր ընտրություն» են անելու:
«Ժողովուրդի» հետ զրույցում «ՀԱԿ»-ի վարչության անդամ Վահագն Խաչատրյանը հայտարարել է, թե «Հայաստանի տնտեսության մեջ իրականում աճ չկա»: «Հայոց աշխարհին» հետաքրքրել է պետական ապարատի պահպանման նպատակով գալիք տարվա պետբյուջեում նախատեսված գումարի չափը («Պետական ապարատի պահպանումը թանկ հաճույք է»), «ՀԺ»-ին՝ երեկվա ասուլիսում «Էկոլուր» կազմակերպության «փոքր ՀԷԿ-երը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանու ներքո» ուսումնասիրության արդյունքները («Մեծ շահեր՝ փոքր ՀԷԿ-երում»), «Հրապարակին»՝ անկախության տոնին Նունե Եսայանի մենահամերգի համար ծախսված գումարի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի տեսակետը («Նունե Եսայանի համերգը, հնարավոր է՝ բազում հիվանդների է բժշկել»):
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ կառավարությունն այսօր քննարկելու է «Գեո-Պրո-Մայնինգ» ընկերության հարկային պարտավորությունների վճարման ժամկետի երկարաձգման հարցը՝ «Արտոնություն ոսկե սարերի տիրակալին»:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ