Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 4 հոկտեմբերի 2013

Մեծ շուկայի նախադռանը

Մաքսային միության թեմայի այսօրվա արծարծումը նախաձեռնել է վարչապետ Սարգսյանը՝ պատասխանելով «Իրավունքի» հարցերին. «Մաքսային միությանը միանալն ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսությունից հրաժարում»: «Դելովոյ էքսպրեսը» խնդիրը շոշափել է երկու՝ «Հայաստանի համար Մաքսային միության բերելիք դրականն ու բացասականը» և «Հայաստանից սկիզբ առնող ավտոփոխադրման առյուծի բաժինը Ռուսաստանով է անցնում» հոդվածներով: Թեմայի հանդեպ անտարբեր չէ Հրանտ Բագրատյանը: Նա նախ «Իրատես դե ֆակտոյի» ընթերցողին զգուշացրել է՝ «Թող ոչ ոք չկարծի, թե ավելի հեշտ է լինել ռուսական շուկայում», ապա և անկեղծացել՝ «Առանց որևէ միության մենք ավելի լավ կարող էինք զարգանալ»: Պակաս ինքնատիպ չէ ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի կարծիքը. «Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին վիրտուալ բնույթ է կրելու այն իմաստով, որ չկա ընդհանուր սահման, ուստի ես չեմ կարծում, որ անդամակցությունը կհանգեցնի առևտրաշրջանառության մեծ աճի» («Ժամանակ»):
Բազմաթիվ են եվրապարտատոմսերի իրացման արդյունքի և ֆինանսների նախարարի մամուլի ասուլիսի արձագանքները. «Հայաստանը դուրս է եկել աղքատ երկրների խմբից» («ՀՀ»), «Գազի փող՝ պարտք փակելու դիմաց» («ՀԺ»), «Ուշացած պարզաբանումներ ՀՀ վարչապետից» («Հրապարակ»), «Ասում են աղքատ չեք, որ փող չտան» («Ժողովուրդ»), «Ռուսական վարկն ամբողջությամբ կմարվի եվրապարտատոմսերից ստացած գումարով» («Ազգ»):
«Ազգը» ներկայացրել է քաղծառայողների աշխատավարձերի չափերի վերաբերյալ կառավարության հաստատած համապատասխան սանդղակը, որը «դեռևս պետք է քննարկվի և ընդունվի» խորհրդարանում: Աշխատավարձի բարձրացման թեման արծարծել են «Հայկական ժամանակը» («Ինչ արժի Ս.Սարգսյանի խոսքը») և «Հայոց աշխարհը» («Կենտրոնական բանկը ախորժակից չի դժգոհում»), որը մի այլ հրապարակման մեջ փորձել է նաև պարզել, թե «Ինչու են բարձրանում ծխախոտի գները», սակայն ստիպված է սպասել ՏՄՊՊ հանձնաժողովի մոնիտորինգի ավարտին: «Իրավունքը» անդրադարձել է Հայաստանում գենետիկորեն փոփոխված սննդի օգտագործմանը («Իրական վտա՞նգ, թե քարոզչական հնարք») և գյուղապրանքների գնաճին, հընթացս «քար գլորելով» ՏՄՊՊ-ի «բոստանը» («Երբ հակամենաշնորհային հանձնաժողովը դառնում է պասիվ դիտորդ»):

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ