շաբաթ, 5 հոկտեմբերի 2013
«Հրապարակեք, խնդրեմ, ամբողջ ցուցակը»
Պատգամավոր Արամ Մանուկյանը «վեց ամիս է խորհրդարանում պատռվում է»՝ փորձելով տեսնել գազի թանկացման պայմանագիրը, բայց ապարդյուն («168 ժամ»): Ստիպված ենթադրում է՝ «կամ պայմանագիր չկա, կամ ինչ-որ բան կա, բայց այնպիսի վատ բաներ կան մեջը, որ չեն ուզում հրապարակել» («Առավոտ», «Ժամանակ», «Ժողովուրդ»):
Պետական հատվածի աշխատավարձի բարձրացումը հունվար-հուլիսին նույնպես տարատեսակ հարցեր է հարուցում («ՀՀ», «ՀԺ», «168 ժամ»): Ընթերցողի հետաքրքրությունը բավարարելու համար «168 ժամը» տեղեկացնում է, թե ինչ չափով կավելանա ԱԺ պատգամավորների, իսկ «Ազգը»՝ «Հայաստանի բարձրագույն ղեկավարների» աշխատավարձը:
«ՀԱ»-ն տեղեկացնում է, որ եվրապարտատոմսերի թողարկմամբ երկրի պարտքը «տարեսկզբի համեմատ» նվազել է, իսկ «Հրապարակում» ֆինանսական այդ գործարքի մանրամասներն է պարզաբանում Բագրատ Ասատրյանը: Մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ Էդվարդ Սանդոյանը, տարակուսում է՝ «ինչո՞ւ էր պետք այդ չափազանց թանկ փողը» և քննության առնում Հայաստանի տնտեսության առջև ծառացած մի շարք հարցեր ևս («168 ժամ»):
Մնացած նյութերի առանցքում Զարուհի Փոստանջյանն է: