Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 8 հոկտեմբերի 2013

«Ժողովուրդը» նաև լուսանկարիչ է

Թերթը հերթական «լուր կադրն» արել է կառավարության շենքի դիմաց՝ լուսանկարելով մի տատիկի, որին ուրիշ ուշադրություն դարձնող չի եղել: Սրանով թերթը փորձել է հասկանալ, թե «ի՞նչ հույսեր են փայփայում կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, երբ նախարարների մեծ մասը պարզապես փախչում է հետնամուտքից կամ այլ հնարավոր տարբերակներով»: Կառավարության քննադատությունը այսքանով չի ավարտվում: Թերթը այս էլ որերորդ անգամ հիշեցնում է, որ «աշխատավարձի աճը, փաստորեն, չի գերազանցում գնաճը», ինչպես նաև կասկածում է «հայրենի ընդերքի և շրջակա միջավայրի հանդեպ» վարչապետի տածած մտահոգության անկեղծությանը:
Ինչպես հայտնի է, «Առավոտի» գլխավոր խմբագիրը սովորություն ունի երբեմն-երբեմն հայացքը հառել ապագային՝ 2020-ական թվականներ, և կանխատեսել, թե ինչով է զբաղված լինելու այս կամ այն գործիչը: Այսօր խմբագրի ուշադրությունը բևեռվել է նաև կառավարության անդամների վրա:
«Իրավունքն» ավարտում է վարչապետի հետ իր հարցազրույցը Մաքսային միության թեմայով: Մինչդեռ «Նովոյե վրեմյան» նոր է սկսում շարադրել Արտ. Գեղամյանի մտքերը. ավարտը սպասվում է թերթի հաջորդ համարում: Նույն խնդրին է անդրադառնում «Գոլոս Արմենիի» զրուցակից Գևորգ Պողոսյանը, իսկ Երջանիկ Աբգարյանի կարծիքը տասնամյակների ընթացքում չի փոխվել՝ «Մաքսային միությունը Ռուսաստանի համար իր հարևան երկրներն անկախությունից զրկելու ընդամենը առաջին քայլն է» («Իրատես դե ֆակտո»):
Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ «Գոլոս Արմենիին» ի մի է բերել պաշտոնավարման ընթացքում «մեր արմատական բարեփոխումների «հայր» Հր.Բագրատյանի՝ «Հայաստանի երբեմնի հզոր տնտեսությունը» կործանելու «ջանքերը»:
«Գոլոս Արմենիին» անդրադարձել է «Երևան էքսպո» կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսի նորույթներին, որոնք հատկապես «գրավել» են «168 ժամին» ՝ հընթացս… 2014թ. պետական բյուջեի վերաբերյալ նկատառման, թե «ռիսկերի վերաբերյալ» գլխում «որևէ խոսք չկա… ամերիկյան հնարավոր դեֆոլտի հետևանքների մասին» («Ամերիկյան ճգնաժամը, Հայաստանն ու Զարուհի Փոստանջյանը»): Գալիք տարվա պետբյուջեի նախագծին իր «բոցաշունչ» գնահատականը «հնչեցրել» է նաև «Իրատես դե ֆակտոն»՝ «Ջա˜ն, ժողովուրդն աշխատի, չինովնիկները մեքենաներով ֆռֆռան»:
«Հայոց աշխարհը» գրել է, թե ԿԲ-ը «սկսել է ակտիվորեն դոլար գնել շուկայից ամերիկյան արժույթի անկումը մեղմելու համար», սակայն «դոլարի արժեզրկումը չի դադարում»: «Իրավունքը» արձագանքել է ապրանքների թանկացման պատճառներին («Այսպե՞ս են պայքարում վերավաճառողների դեմ»), «Գոլոս Արմենիին» մտահոգություն հայտնել, թե «Գները սլանում են երկինք», «Առավոտը»՝ մասնավորապես հարցրել, թե արդյոք «վճարում ենք «ՀայՌուսգազարդ»-ի և «Գազպրոմ»-ի միջև բանավոր պայմանավորվածության հիման վրա՞» և «Այսպե՞ս է ՌԴ-ն «ապահովելու» Հայաստանի անվտանգությունը»:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ