Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 9 հոկտեմբերի 2013

Հրճվանք և մտահոգություն

Լրատվական կայքերն ու ֆեյսբուքը՝ երեկ, տպագիր մամուլն՝ այսօր աշխուժորեն են արձագանքել կառավարության երեկվա նիստին և բարձրագույն պաշտոնյաների զորավարժությանը: Ապահովվել են կռահումների ու մեկնաբանությունների մեծ բազմազանություն, նույնիսկ հումորի դրսևորումներ՝ «ՀՀ», «Իրավունք-հետաքննություն», «Հրապարակ», «Ժողովուրդ», «ՀԺ»: Շատերը չեն էլ կարողացել հասկանալ, թե «ինչո՞ւ այս պահին»: Այս հարցը տանջել է նաև «Ժամանակին», բայց թերթն իսկույն գտել է ելքը՝ «նիստի հարուցած մտահոգությունների շուրջ զրուցելով «Զերկալո» ադրբեջանական թերթի» գործընկերների հետ: Այնտեղից իմացվել է, որ իրավացի է Միխեիլ Սաակաշվիլին, երբ ասում է, որ Ռուսաստանը թույլ չի տալիս Հայաստանին՝ հաղթել Ադրբեջանին, ինչպես և Ադրբեջանի հաղթանակը չի մտնում Ռուսաստանի ծրագրերի մեջ: Լսելով այս պարզաբանումը, «Ժամանակն» հավաստիացել է, որ «Հայաստանը և Ադրբեջանը ներկայումս պատերազմ չեն սկսի»:
Համեմատելով Հայաստանի իշխանության վերին ատյանների, այդ թվում՝ կառավարության կայքերը, որոնք տարբեր տվյալներ են հրապարակում, «Առավոտը» հաշվարկել է, որ «երեք տարում երկրից արտագաղթել է 200 հազար մարդ»: Հաջորդ էջի հոդվածում թերթն առաջարկում է «հրեաների պես ներգաղթի ծրագիր մշակել, հակառակ դեպքում մի քանի տարուց Հայաստանում մարդ չի մնա»: Այս եզրակացության հիմք է ծառայել «Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցը, որի հիմնական հեղինակներն են Ռուս-հայկական համալսարանը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, «Հրայր Մարուխյան» հիմնադրամը և Հետազոտական խումբը:
«Ժամանակը» 2014-ի պետական բյուջեի նախագծին անդրադարձում գրել է, թե կառավարությունը հրաժարվել է նրանում «ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ հակասելով «ստվերի դեմ պայքարի» մասին նախկինում իր արած բոլոր հայտարարություններին ու ծրագրերին»: «Հայոց աշխարհը» փոխանցել է մանրամասներ լրագրողների հետ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի երեկվա հանդիպումից («Մաքսային միություն մտնելը չի ազդի գազի սակագնի վրա»), «ՀԺ»-ն «հաջողացրել» է պարզել «Հայաստանում հայտնվող «լեվի» դեղերի առկայությունը և վաճառքի գինը, «Իրավունքը»՝ փորձել պարզաբանել, թե «Ի՞նչ է ստանում պետությունն իր հանքերից» ու եզրակացրել, թե «եթե ոլորտը չդրվի… պետությանը սպասարկելու գծի վրա, ապա… տնտեսական լուրջ զարգացումների մասին խոսելն իմաստ չի ունենա»:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ