Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 11 հոկտեմբերի 2013

Հարգանք է տածում, ուստի խորհուրդ է տալիս…

ՌԴ նախագահի խորհրդական Գլազևը «մեծ հարգանքով է վերաբերվում Հայաստանի վարչապետին, բայց նրան խորհուրդ է տալիս ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որն ինքը ցանկանում էր ստորագրել ԵՄ-ի հետ»: Ռուս չինովնիկը նկատի ունի այն, որ իբր Ասոցացման պայմանագիրը Հայաստանի ինքնիշխանությունն ավելի է վնասում, քան Մաքսային համաձայնագիրը («Առավոտ»): Նույն միտքն է արտահայտված նաև այս գործչի՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, որը շարադրում է «ՀԺ»-ն: Ահա այս համապատկերում է տեղի ունենում վարչապետի այսօրվա այցը Մոսկվա, որտեղ նա չի էլ հանդիպելու իր պաշտոնակցին, այլ ստիպված է բավարարվել նրա տեղակալներով («Ժամանակ»): Այս թերթը հիշում է նաև, որ օրերս չեղյալ հայտարարվեց վարչապետի այցը ԱՄՆ և վշտացած հավելում. «Արևմտյան այցերն այլևս հեշտ չեն տրվի»:
«Իրավունքի» դիտարկմամբ «Մաքսային միությունը առանցքային է նաև գալիք տարվա պետբյուջեում»: Քննության առնելով «Մաքսային միությունը և Հայաստանը» թեման, պրոֆեսոր Մանասերյանը կարծիք է հայտնում, որ «Մաքսային միության ստեղծումը կօգնի համատեղ պայքարելու ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրների դեմ» («Իրատես դե ֆակտո»): Այդքան միանշանակ չէ պրոֆեսոր Սանդոյանի կարծիքը, որը տեղ է գտել «Դելովոյ էքսպրեսում». ֆինանսների նախկին նախարարի խոսքով «մեր խնդիրն այն է, որ մենք անարդյունավետ ենք աշխատել անկախության բոլոր տարիներին»:
«Կամուֆլյաժի» մասին շարունակում են գրել «ՌԱ»-ն, «Իրավունքը» և մի քանի այլ լրատվամիջոցներ, և միայն «Իրատես դե ֆակտոն» է «շատ դրական» որակում կառավարության «կամուֆլյաժային քաղաքականությունը»:
«Հայաստանի Հանրապետությունը», «Ռեսպուբլիկա Արմենիան» և «Հայոց աշխարհը» կառավարության երեկվա նիստը լուսաբանող հրապարակումներում կարևորել են ոչ մետաղական հանքանյութերի ոլորտի զարգացման հայեցակարգի հաստատումը: Նիստին անդրադարձել են նաև «Ժողովուրդը» և «Ազգը»: «Իրատես դե ֆակտոն» այս տարվա բյուջեի կատարողականում լուրջ խնդիրների վերաբերյալ լրատվամիջոցների պնդումներին ի պատասխան ներկայացրել է ֆիննախի համապատասխան պարզաբանումը՝ «Համադրվել է անհամադրելին», «Հայոց աշխարհը»՝ «Փաստաբանության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությոնների հանդեպ փաստաբանների մտահոգությունը («Փաստաբանները մերժում են կառավարության առաջարկը») և ճարտարապետ Անահիտ Թարխանյանի դիտարկումը, թե «Զվարթնոցի» հին շենքը կարելի է շահագործել»:
«Դելովոյ էքսպրեսը» գյուղական մտահոգիչ հիմնախնդիրներ ներկայացնող հոդվածում («Տավուշի չհերկած խոպանը. գյուղի բարեփոխումը մեզ շպրտել է ֆեոդալական դարաշրջան») առաջարկել է «վերանայել ագրարային քաղաքականությունը», պատճառաբանելով, թե իբր «գյուղատնտեսությունը երկրում մտել է փակուղի»:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ