Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 17 հոկտեմբերի 2013

Քննադատության գինը

«Ժամանակը» նախ թվարկել է մի շարք պատճառներ հիմնավորելու, թե «Հայաստանի մուտքը Մաքսային միություն տեխնիկապես անհնար է», հետո էլ եզրակացրել, թե իբր ՄՄ «մտնելու մասին հայտարարությունն արվեց Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը տապալելու համար»: «Առավոտը» թեման արծարծել է` ներկայացնելով «Արևելյան գործընկերության 4 տարիները. արդյունքներ և մարտահրավերներ» թեմայով Երևանում կազմակերպված քննարկման ընթացքում Չեխիայի հատուկ դեսպանորդ Պետեր Մարեշի տեսակետը («Չխաղանք աշխարհաքաղաքական խաղեր»):
«168 ժամը» բուռն ու «հավակնոտ» խորագրերով է արձագանքել գալիք տարվա բյուջեի քննարկումներին. «Չեմ կարծում, թե բյուջեին որևէ անուն դնելու խնդիր ունենք» և «Ցրտին դիմանալու ծախսերը», առանձին ծավալուն հրապարակմամբ նաև ներկայացնելով, թե «Որքանով են ավելացել կամ պակասել ՀՀ պաշտոնյաների դրամական միջոցները մեկ տարվա կտրվածքով»:
«Հայոց աշխարհը» «միացել» է Աշխատանքի պետական տեսչությունում սեպտեմբեր ամսվա ընթացքում չվճարված աշխատավարձերի վերաբերյալ լրատվամիջոցների ահազանգին («Ով է պաշտպանելու աշխատողների իրավունքները»), «168 ժամը»` գուշակել «սոցիալական նոր ընդվզում», դիտարկելով այն որպես հնարավոր հետևանք կառավարության կողմից նոր սերնդի ՀԴՄ սարքավորումների գնի վերագնահատման:
«Ժամանակը», «Հայոց աշխարհը» և «168 ժամն» անդրադարձել են «Ոչ գենդերային այլասերման» բարձրահունչ անունը կրող նախաձեռնության անդամների բողոքի ակցիային, որին մասնակցել են նաև հոգևորականության ներկայացուցիչներ:
«ՀԺ»-ն զրուցել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ («ԱԺ նախագահը փորձել է ընդհատել»), «Հայոց աշխարհը» (նաև «168 ժամը») նշել, որ թեև երկրում «դոլարացման մակարդակը բարձր է», այդուհանդերձ «կառավարությունը դեմ է տարադրամային վարկեր չտալուն»:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ